Գլխավոր տեղեկություն
Համար
N 251-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.03.2013-11.06.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2013 թվականի N 251-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածներով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեի շենքի 12-րդ հարկից 120043 դրամ սկզբնական արժեքով 15.4 քառ.մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):

2 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 25

Երևան