ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 մարտի 2013 թ. |
թիվ 72-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԼԱԲԵԱՆ» ՍՊԸ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 715) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36.1-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի մարտի 27-ի թիվ 14 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ԼԱԲԵԱՆ» ՍՊԸ (լիցենզիա թիվ 715) փոխանակման կետի (այսուհետ՝ Փոխանակման կետ) ղեկավար Ա. Անտինյանի 2011 թվականի փետրվարի 3-ի դիմումի համաձայն՝ սկսած 03/02/2011 թ. անորոշ ժամկետով դադարեցվել է Փոխանակման կետի գործունեությունը, որի արդյունքում Փոխանակման կետը 03/02/2011թ. մինչև 27/03/2013թ. ընկած ժամանակահատվածում անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 652-Ա որոշմամբ «ԼԱԲԵԱՆ» ՍՊԸ Փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 715 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
3. Սույն որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|