ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2013 թվականի N 176-Ն
«ԿԱՌՈՒՑՈՒՄ-ՏՆՕՐԻՆՈՒՄ-ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ-ՓՈԽԱՆՑՈՒՄ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ «ՄԵՂՐԻ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության «Թավան Աբ Արաս Քոմփանի» ընկերության միջև 2010 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրված «Կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման թույլտվության պայմանագրում» փոփոխություններ կատարելու մասին առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 5 Երևան |