Գլխավոր տեղեկություն
Համար
N 169-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2013 թվականի N 169-Ա

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԸ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով`

Հաստատել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ մինչև 2014 թվականը ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 5

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

մարտի 5-ի N 169-Ա

որոշման

 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ մինչև 2014 թվականը ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզը

Իրավական հատված

2013 թ.

Պատասխանատու կատարողը

Համակատարողը

Նշումներ

հունվ.

փետրվ.

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստ.

սեպտ.

հոկտ.

նոյեմբ.

դեկտ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

1. «Պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

վերջնաժամկետը՝ մարտի 31-ը

                 

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

Նախագիծը 2013 թ. հունվարի 20-ից դրված է շրջանառության մեջ:

2. «Մասնակիցների ռեեստրը վարողին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

վերջնաժամկետը՝ մարտի 31-ը

                 

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

Նախագիծը 2013 թ. հունվարի 31-ից դրված է շրջանառության մեջ:

3. «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

վերջնաժամկետը՝ մարտի 31-ը

                 

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

4. «Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից երաշխիքային ֆոնդին փոխանցվող վճարների հաշվարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

 

վերջնաժամկետը՝ ապրիլի 30-ը

                 

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

5. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումն ապահովող օրենքի նախագծի մշակում («Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ներդրման հետ կապված փոփոխություններ)

ՀՀ ԱԺ ներկայացնելու վերջնաժամ-

կետը՝

մարտի 29-ը

                   

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

Նախագիծը ներկայացվել է նախարարական սոցիալական կոմիտեի քննարկմանը 2013 թ. հունվարի 31-ին:

6. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումն ապահովող օրենքի նախագծի մշակում (զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց անձնավորված հաշվառման համակարգում ընդգրկելու համար հատուկ մոտեցումներ սահմանելու նպատակով)

ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերջնաժամկետը՝ ապրիլի 30-ը

               

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ԿԱ ՊԵԿ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ ՊՆ

 

ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ ԿԱ ԱԱԾ

Նախագիծը դրվել է շրջանառության մեջ:

7. «Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և երաշխիքային ֆոնդի միջև տեղեկատվությունը փոխանակելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

   

վերջնաժամկետը՝

 հունիսի 30-ը

           

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

8. «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

     

վերջնաժամկետը՝

հուլիսի 31-ը

         

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ

 

9. «Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը այլ անձանց փոխանցելու կարգը, ձևը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

         

վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30-ը

     

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

10. «Ներդրումային ֆոնդի և ներդրումային ֆոնդի կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձի արտաքին աուդիտին և աուդիտորական եզրակացության ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշում և ՀՀ ֆինանսների նախարարի հրաման

         

վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30-ը

     

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների հատված

հունվ.

փետրվ.

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստ.

սեպտ.

հոկտ.

նոյեմբ.

դեկտ.

Պատասխանատու կատարողը

Համակատարողը

Նշումներ

AMPIS1  (Armenian Mandatory Pension Information System)

                             

11. Կառավարիչների նկատմամբ ներկայացվող պահանջների և փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ սահմանվող պահանջների մոդուլ (մշտական տվյալներ) (sհare admiոistratiօո mօdսle/permaոeոt data/)

                       

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մոդուլների վերջնական փորձարկումն ավարտվել է 2012 թ. մարտի 28-ին:

12. Հաշիվների բացման մոդուլ (account opening module)

                       

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

13. Վճարումների մոդուլ (contribution module)

                       

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

AMPIS

                             

14. Փայերի փոխանակման մոդուլ (share exchange module)

                       

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մոդուլների վերջնական փորձարկումն ավարտվել է 2012 թ. դեկտեմբերի 31-ին:

 

15. Երաշխիքային ֆոնդի տվյալների փոխանակման մոդուլ (Guarantee fund information exchange module)

                       

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

   

16. Միանվագ վճարների մոդուլ (lump sum payments' module)

                       

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մոդուլների վերջնական փորձարկումն ավարտվել է 2012 թ. դեկտեմբերի 31-ին:

17. Ծրագրային վճարների մոդուլ (program withdrawals' module )

                       

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

18. Հաշվետվությունների մոդուլ (Reporting module)

Այս մոդուլների և ամբողջ AMPIS համակարգի (բացառությամբ ժառանգության մոդուլի) վերջնական փորձարկումների վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 18-ը:

     

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մոդուլը գտնվում է մշակման փուլում:

19. Մոդուլ «Իմ հաշիվը» (Module "My account")

     

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մոդուլը գտնվում է մշակման փուլում:

20. «Ժառանգություն» մոդուլ (Iheritance module)

Այս մոդուլի վերջնական փորձարկման վերջնաժամկետն է հոկտեմբերի 23-ը:

   

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մոդուլը գտնվում է մշակման փուլում:

Անձնավորված հաշվառման համակարգ

 

21. Բնակչության պետական ռեգիստրից մահվան ամսաթվի վերաբերյալ ՔԿԱԳ մարմնից ստացված տվյալների առցանց տրամադրում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին

Մոդուլի վերջնական գործարկման վերջնաժամկետն է մարտի 31-ը:

                 

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ԿԱ

ՀՀ ոստիկանություն

 

22. «Կուտակային վճարների հաշվարկ» մոդուլի մշակում, փորձարկում, ներդրում

Մոդուլի վերջնական գործարկման վերջնաժամկետն է հունիսի 30-ը:

           

ՀՀ ԿԱ ՊԵԿ

   

23. Մասնակիցների ռեեստրը վարողի հետ տվյալների փոխանակման մոդուլի մշակում, փորձարկում, ներդրում

Մոդուլի վերջնական գործարկման վերջնաժամկետն է հունիսի 30-ը:

           

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

24. «Ֆիզիկական անձի անհատական հաշիվ» մոդուլի մշակում և ներդնում

Մոդուլի վերջնական գործարկման վերջնաժամկետն է օգոստոսի 31-ը:

     

ՀՀ ԿԱ ՊԵԿ

   

25. ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի համակարգչային ծրագրային բազայի ձևափոխում

                   

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարություն

2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ անհրաժեշտ ծրագրային բազայի առկայությունն ապահովված է:

Տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածի հետ կապված անհրաժեշտ այլ միջոցառումներ

 

26. Նույնականացման քարտի ստացում/էլ ստորագրությունների ապահովում2

Նվազագույն (պահանջված) քանակի տրամադրման վերջնաժամ-

կետն է փետրվարի 20-ը:

                   

ՀՀ ԿԱ

ՀՀ ոստիկանություն

ԷԿԵՆԳ

2013 թ.

հունվարի 15-ի դրությամբ ստացել է 24000 անձ, նախատեսվում է ավարտել և տրամադրել 73000 անձի:

27. Նույնականացման քարտ կարդացող սարքերի ապահովում3

Նվազագույն (պահանջված) քանակի տրամադրման վերջնաժամ-

կետն է փետրվարի 20-ը:

                   

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ԿՀԻԿ

2013 թ. հունվարի

 31-ի դրությամբ բաշխվել է 5000 սարք: Նվազագույն պահանջվող քանակությունն է 40000-ը:

28. Անձնավորված հաշվառման համակարգից օգտվողի անվանման և գաղտնաբառի ապահովում4

Նվազագույն (պահանջված) քանակի տրամադրման վերջնաժամ-

կետն է փետրվարի 20-ը:

                   

ՀՀ ԿԱ ՊԵԿ

 

2013 թ. հունվարի 31-ի դրությամբ 28310 անձ, 18700 իրավաբանական անձանց լիազոր անձինք են: Նախատեսվում է մինչև փետրվարի

20-ը ապահովել իրավաբանական անձ հանդիսացող ակտիվ հարկատուներին

(53 000) և հարկային գործակալ հանդիսացող անհատ ձեռնարկատերերին (կանխատեսվում է մոտավորապես 20000) ապահովել 73000 օգտվողի անվանմամբ և գաղտնաբառով:

1`  AMPIS` Հայաստանի կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի տեղեկատվական համակարգ:   

2`  Համաձայն անձնավորված հաշվառման համակարգի ծրագրային ապահովումն իրականացնող կապալառուից` IU networks ընկերությունից ստացված տեղեկությունների:

3`  Համաձայն ԿՀԻԿ-ից ստացված տեղեկատվության:

4`  Աշխատող չունեցող/հարկային գործակալ չհանդիսացող անհատ ձեռնարկատերերը (կանխատեսվում է մոտավորապես 36000) կգրանցեն իրենց անվանումը և գաղտնաբառը` մինչև 2013 թվականի ավարտը:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան