ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2013 թվականի N 170-Ա
Գ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական Գրիգոր Արամյանին 2013 թվականի ապրիլի 3-5-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` «ГОСЗАКАЗ-2013» համառուսական 9-րդ ֆորում-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Գ. Արամյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Արամյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 5 Երևան |