Գլխավոր տեղեկություն
Համար
N 163-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.03.2013-17.10.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.06/13(953) Հոդ.151
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2013 թվականի N 163-Ն

 

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013 թվականի ծրագիրը և 2013 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից ջրօգտագործողների ընկերություններին ոռոգման համակարգում անհետաձգելի լուծում պահանջող աշխատանքների իրականացման ծրագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 391715.7 հազ. դրամ, այդ թվում՝

1) 191715.7 հազ. դրամ՝ ոռոգման համակարգում անհետաձգելի լուծում պահանջող աշխատանքների իրականացման համար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ համաձայն N 2 հավելվածի, 2013 թվականի առաջին եռամսյակում` 191715.7 հազ. դրամ.

2) 150000.0 հազ. դրամ՝ «Սևան-Հրազդանյան-ջրառ» և 50000.0 հազ. դրամ` «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին՝ որպես դրամաշնորհ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով` ընկերությունների պարտավորությունները մարելու համար, 2013 թվականի առաջին եռամսյակում` 200000.0 հազ. դրամ:

3. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

4. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 1 հավելվածի 1-ին և 2-րդ բաժիններում նշված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխանաբար «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով, 3-րդ բաժնում նշված գումարները` ջրօգտագործողների ընկերություններին` «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով, իսկ N 1 հավելվածի 4-րդ բաժնում նշված գումարները` ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին` «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին»` նշված հավելվածի 3-րդ և 4-րդ բաժիններով նախատեսված կազմակերպություններին համապատասխան պայմանագրերի հիման վրա նվիրաբերելու նպատակով.

2) սույն որոշման N 1 հավելվածի 1-ին և 5-րդ բաժիններով հաստատված ծրագրերի աշխատանքների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգով՝ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելով, իսկ N 1 հավելվածի 2-րդ բաժնով և N 2 հավելվածով հաստատված ծրագրերի աշխատանքների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:

5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման N 1 հավելվածով և N 2 հավելվածով հաստատված ծրագրերի ֆինանսավորումները կկատարվեն համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի կամ թերությունների տեղեկագրերի առկայության պայմաններում:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել որոշման 1-ին կետով և 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ծրագրով կատարված աշխատանքների ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն` ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վրա ազդեցության տեսանկյունից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 21-ի N 163-Ն որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013 թվականի

NN
ը/կ

Օբյեկտը շահագործող կազմակերպության անվանումը

Օբյեկտի անվանումը

Կատարվելիք աշխատանքների համառոտ բնութագիրը

Ընդամենը` գումարի չափը

այդ թվում`

Ակնկալվող արդյունքը

(հազ. դրամ)

նախագծանախա-
հաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության արժեքը

տեխ. վերահսկման արժեքը

 

1. Ոռոգման համակարգերում հրատապ լուծում պահանջող աշխատանքներ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում և նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով), որոնք նախատեսվում է իրականացնել կիրառելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված բանակցային ընթացակարգ` գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու գնման ձևը

1.1.

«Արմավիր» ՋՕԸ

Արմավիրի մայր ջրանցքից դոտացիա Մեծամորի հեռացնող ջրանցքին

Մեծամորի չգործող պոմպակայանի Դ=630մմ, Լ=2100գծմ երկարությամբ խողովակաշարի ապամոնտաժում և մոնտաժում

17,681.1

630.0

334.3

Ինքնահոս եղանակով կոռոգվի Մրգաշատ համայնքի 75 հա հողատարածքները, չի շահագործվի 2 հատ խորքային հոր և տարեկան կտնտեսվի մոտ 150.0 հազ. կվտ/ժամ էլ. էներգիա:

1.2.

«Գավառ» ՋՕԸ

Սարուխանի ձախ ճյուղ ջրանցքի պկ20+90-պկ42+00 հատվածի վերանորոգում

Սեղանաձև կտրվածքով ջրանցքի Լ=1900գծմ հատվածի վրա ջրանցքի վերանորոգում

27,998.0

նախագծված է

560.0

Կապահովի Սարուխան համայնքի 80հա հողատարածքների ոռոգումը:

Գեղարքունիքի N2 ջրամբարի վերանորոգում

W=320 հազ.խոր ծավալով ջրամբարի հատակին 3 տեղով առաջացել են հարամիներ, որոնց վերացման համար անհրաժեշտ է հեռացնել սահած քարալիցքը, տեղադրել կավազային շերթ 0.7մ հաստությամբ, իրականացնել նոր քարալիցք հարամիների վերացման համար

13,000.0

նախագծված է

260.0

Կապահովի Գեղարքունիք համայնքի 78 հա հողատարածքների ոռոգումը:

1.3.

«Շիրակ» ՋՕԸ

Շիրակի մայր ջրանցքի գլխամասային հանգույցի, հիդրոտեխնիկական կառուցվածքների և ջրաչափական դիտակետերի վերանորոգում

գլխամասային հանգույցի էլ.սնուցման վերականգնում, ուժային տրանսֆորմատորի տեղադրում, էլ.սարքավորումների ձեռքբերում և կարգաբերում, ջրանցքի հարթ փականների, ջրաչափական դիտակետերի վերանորոգում

16,979.2

 

339.0

Կբարելավի ոռոգման ջրի կառավարումը, ջրաչափությունը և կապահովի ջրանցքի իշխման տակ գտնվող 21 համայնքների 9469 ջրօգտագործողների 2511.0 հա հողատարածքների բնականոն ոռոգումը:

1.4.

«Եղեգնաձոր» ՋՕԸ

Շատին-Գետափ ջրանցքի վերանորոգում

ջրանցքի սարալանջով անցնող վթարային հատվածներում հենապատերի տեղադրում, ԼՌ-8 տիպի վաքերի փոխարինում նորերով

20,950.9

նախագծված է

410.8

Կապահովի Շատին և Գետափ համայնքների 390 ջրօգտագործողների 135 հա հողատարածքների ոռոգումը:

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ

96,609.2

630.0

1904.1

 
 

2. Ոռոգման համակարգերում հրատապ լուծում պահանջող աշխատանքներ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում և նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով), որոնք նախատեսվում է իրականացնել կիրառելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված բանակցային ընթացակարգ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու գնման ձևը

2.1.

«Մերձափնյա» ՋՕԸ

խորքային հորերի հեռացնող ջրանցքների վերանորոգում

խորքային հորերի 850գծմ երկարությամբ հողային ջրանցքների վերականգնում ԼՌ-4 տիպի կիսախողովակներով

26,744.94

1,032.0

507.0

Կնվազեն 2 խորքային հորերով մղված ջրի կորուստները և կբարձրանա Մրգաշատ համայնքի շուրջ 60 հա հողատարածքների ջրաապահովվածությունը:

2 խորքային հորերի վերականգնում

Սևջուր գետի ավազանի ջրի պակասորդը ծածկելու նպատակով անհրաժեշտ է Մրգաշատ համայնքում վերականգնել 2 խորքային հոր:

14,262.9

360.0

178.7

Կապահովի Մրգաշատ համայնքի 60 հա հողատարածքների ոռոգումը:

2.2.

«Սևջուր-Ախթամար» ՋՕԸ

Սևջուր գետի վրա գլխամասային ջրհավաք հանգույցի կառուցում

Արտաշարի պոմպակայանի պահանջվող ջրի ծավալն ապահովելու համար անհրաժեշտ է կառուցել բետոնային գլխամասային հանգույց:

58,072.0

2,400.0

1,092.0

Կապահովի Արտաշար և Երասխահուն համայնքների 650հա հողատարածքները սպասարկող Արտաշարի պոմպակայանի առանց ընդհատումների շահագործման համար անհրաժեշտ ջրի ծավալը:

2 խորքային հորերի վերականգնում

Սևջուր գոտի ավազանի ջրի պակասորդը ծածկելու նպատակով անհրաժեշտ է վերականգնել 2 հատ խորքային հոր, որից` Երասխահուն համայնքում` 1 հատ, Եղեգնուտում` 1 հատ:

23,041.62

680.0

185.7

Կապահովի Երասխահուն և Եղեգնուտ համայնքների 60 հա հողատարածքների ոռոգումը:

2.3.

«Վաղարշապատ» ՋՕԸ

Արտիմետ համայնքում նախկինում գործող վթարային խորքային հորի փոխարեն հորի հորատում

Արտիմետ համայնքի գործող խորքային հորը 2012 թ. հոկտեմբեր ամսին փլուզվել է և ենթակա չէ վերականգնման: Անհրաժեշտ է փլուզված հորի մոտակայքում հորատել նոր խորքային հոր և օգտագործել փլուզված հորի էլ. սնուցման գծերը և էլ. սարքավորումները:

26,486.7

750.0

505.00

Կվերականգնվի Արտիմետ համայնքի 30 հա հողատարածքների ոռոգումը:

2.4.

«Խոյ» ՋՕԸ

3 խորքային հորերի վերականգնում

Ակնալիճ համայնքում, որի ջրաղբյուրը Սևջուր գետն է, ջրաապահովվածությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է վերականգնել 3 հատ խորքային հոր:

39,540.5

1,124.0

344.7

Կապահովի Ակնալիճ համայնքի 140 հա հողատարածքների ոռոգումը:

2.5.

«Մասիս» ՋՕԸ

խորքային հորի և
3 բացասական ճնշումով ինքնաշատրվանող հորատանցքերի վերականգնում

Հովտաշատ համայնքի Ձախափնյա ջրանցքի իշխման տակ ընկած հողատարածքների ջրաապահովվածությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է 3 բացասական ճնշումով ինքնաշատրվանող հորատանցքերի վրա տեղադրել հորիզոնական պոմպեր և վերականգնել մեկ հատ խորքային հոր:

17,510.1

560.0

198.6

Կապահովի Հովտաշատ համայնքի 100 հա հողատարածքների ոռոգումը:

երկու հորիզոնական պոմպերի տեղադրում Մարմարաշեն համայնքում

Անհրաժեշտ է բացասական ճնշումով ինքնաշատրվանող հորատանցքերի վրա տեղադրել փոքր տեսակարար ծախսով հորիզոնական տիպի պոմպեր:

4,885.8

130.0

79.8

Կապահովվի 30 հա սեփականաշնորհված հողատարածքների ոռոգումը:

Ինքնաշատրվանող հորից հեռացնող ջրատարի անցկացում Մասիս քաղաքում

Մասիս-Երասխ երկաթգծի հարող տարածքում գտնվող ինքնաշատրվանող հորատանցքից անհրաժեշտ է տեղադրել d=219մմ տրամագծով, L=120գծմ երկարությամբ մետաղական խողովակ:

3,239.8

130.0

50.3

Կվերականգնվի շուրջ 70 հա հողատարածքների ոռոգումը:

խորքային հորի վերանորոգում Հայանիստ համայնքում

Անհրաժեշտ է գոյություն ունեցող հորատանցքը կահավորել ԷՑՎ 12-210-35 մակնիշի պոմպային սարքավորումով, կառավարման վահանակով:

5,359.2

165.0

73.0

Կբարելավվի շուրջ 50 հա հողատարածքների ոռոգումը:

խորքային հորի վերանորոգում Սայաթ-Նովա համայնքում

Անհրաժեշտ է գոյություն ունեցող հորատանցքը կահավորել ԷՑՎ 12-210-35 մակնիշի պոմպային սարքավորումով, կառավարման վահանակով:

6,838.3

165.0

90.0

Կբարելավվի շուրջ 50 հա հողատարածքների ոռոգումը:

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ

 

225,981.9

7,496.0

3,304.8

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ

 

322,591.0

8,126.0

5,208.9

 
 

3. Ոռոգման համակարգերում հրատապ լուծում պահանջող աշխատանքներ (այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածով)

3.1.

 «Արարատ» ՋՕԸ

Ավշար համայնքի խորքային հորի հեռացնող ջրագծի անցկացում

Լ=250գծմ երկարությամբ Դ=150մմ տրամագծով խողովակաշարի տեղադրում

2,144.0

 

42.0

Կապահովի Ավշար համայնքի 26.0 հա հողատարածքների անկորուստ ոռոգումը:

Նոյակերտի պոմպակայանի վերանորոգում

Պոմպակայանի N2 պոմպային սարքավորումն աշխատում է անկանոն, կնվիտացիոն ռեժիմով, քանի որ մանոմետրիկ ճնշումը 30.2մ -է դրվածքային 21.0մ-ի փոխարեն: Անհրաժեշտ է ապամոնտաժել պոմպային սարքավորումը և տեղադրել 16ՆԴՆ մակնիշի պոմպային սարքավորում:

4,426.30

 

88.0

Կապահովի Նոյակերտ համայնքի N2 պոմպային սարքավորման իշխման տակ գտնվող 220 ջրօգտագործողների 250 հա հողերի ոռոգումը:

Արարատի «հորիզոնական» պոմպակայանի վերանորոգում

Պոմպակայանում տեղադրված է 1 հատ 16ՆԴՆ մակնիշի պոմպային սարքավորում 2000խմ/ժամ(555լ/վրկ) արտադրողականությամբ: Շահագործման ընթացքում, կապված ջրօգտագործողների կողմից ներկայացված հայտերի, անհրաժեշտություն է առաջանում մղել ավելի քիչ քանակի ջուր: Պոմպակայանի շահագործումն արդյունավետ դարձնելու նպատակով և մեխանիկական եղանակով մղվող ջուրը խնայողաբար օգտագործելու համար անհրաժեշտ է տեղադրել 1 հատ փոքր արտադրողականությամբ 6 ՆԴՎ (200խմ/ժամ) մակնիշի պոմպային սարքավորում:

2,104.80

 

42.0

Կխնայվի Արարատի հորիզոնական պոմպակայանի միջոցով մղվող ջրի քանակությունը և տարեկան կտնտեսվի միջինը 36.0 հազ.կվտ/ժամ էլ.էներգիա:

3.2.

 «Շամիրամ» ՋՕԸ

Ագարակի պոմպակայանի առաջին աստիճանի վերանորոգում

էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների վերանորոգում

9,850.0

 

197.0

Կապահովի Ագարակ համայնքի 185 ջրօգտագործողների 281հա հողերի ոռոգումը:

3.3.

 «Թալին» ՋՕԸ

Թալին N1, Շտրեկ, Արագածի N 1 ,2, Արեգ N 7-2, Սարալանջ, Դաշտադեմ, Գետափ և Անիպեմզա պոմպակայանների նորոգում

էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների նորոգում, ճնշումային խողովակաշարերի կոմպենսատորների վերանորոգում

30,500.0

 

610.0

Կապահովի Արագած, Արգինա, Արեգ, Աշնակ, Դաշտադեմ, Գետափ, Անիպեմզա համայնքների 1880 ջրօգտագործողների 3890 հա հողերի ոռոգումը:

3.4.

 «Ապարան-Արագած» ՋՕԸ

Երնջատափ-Հարթավան պ/կ

Երնջատափ-Հարթավան պ/կ-ի հիդրո.և էլ.սարքավորումների, մղման խողովակաշարի և բետոնային հենարանների վերանորոգում

48,262.0

1500.0

900.0

Պոմպակայանի վերանորոգումը կապահովվի Երնջատափ և Եղրիպատրուշ համայնքների շուրջ 225հա հողերի ոռոգումը:

3.5.

«Գետիկ» ՋՕԸ

Սպիտակի աջափնյա ջրհան կայանի վերանորոգում

էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների նորոգում

3,700.0

 

74.0

Կապահովի Սպիտակ քաղաքի 30 ջրօգտագործողների 85 հա հողերի ոռոգումը:

3.6.

«Մարտունի» ՋՕԸ

Երանոսի, Աստղաձորի, Ծովինարի, Մարտունու և Վ.Գետաշենի պ/կ-ների վերանորոգում

էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների նորոգում, ափապաշտպան աշխատանքներ

15,000.0

 

300.0

Կապահովի Երանոս, Աստղաձոր, Ծովինար, Մարտունի և Վ.Գետաշեն համայնքների 6750 ջրօգտագործողների 2500հա հողերի ոռոգումը:

3.7.

«Վարդենիս» ՋՕԸ

Մասրիկի ջրանցքի պկ99+50-պկ100+00 դյուկերի վերանորոգում

Լ=40գծմ երկարությամբ Դ=820մմ տրամագծով խողովակաշարի տեղադրում

4,950.0

 

99.0

Կապահովի Մասրիկ համայնքի 250 ջրօգտագործողների 35 հա հողերի ոռոգումը:

3.8.

«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ

Ողջաբերդի պոմպակայանի և Զովքի 2 խորքային հորերի վերանորոգում

էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների վերանորոգում, խորքային հորատանցքերի մաքրում

10,085.00

 

200.0

Կապահովի Ձորաղբյուր և Ջրվեժ համայնքների 979 ջրօգտագործողների 102 հա հողատարածքների ոռոգումը:

«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ

ընկերության տրանսպորտների միջոցների և մեխանիզմների կայանատեղի ցանկապատում

տարածքի 250գծմ երկարությամբ ցանկապատում մետաղական ցանցով

4,950.00

 

100.0

Կապահովի տրանսպորտների միջոցների և մեխանիզմների ապահով կայանումը:

3.9.

«Հրազդան-Ջուր» ՋՕԸ

Արզաքանի այգեգործական ընկերության ներքին ցանցի վերանորոգում

Դ=50 -200մմ տրամագծերի Լ=1100գծմ մետաղական խողովակների վերանորոգում և փոխարինում

4,950.0

 

99.0

Կապահովի այգեգործական ընկերության 170 ջրօգտագործողների 30 հա հողերի ոռոգումը:

3.10.

«Նոյեմբերյան» ՋՕԸ

14 պոմպակայանների վերանորոգում

Լալվարի, Արճիս-Շնողի, Լճկաձորի, Հաղթանակի N 1, Զեյթուն-Հաղթանակի N 1, Պտղավանի N 2, Զեյթունի N 1, Զեյթուն-Հաղթանակի N 2, Զեյթուն-Հաղթանակի N 3, Բազմաստիճան NN 1,2,3,4 և Բերդավանի NN 1,2 պոմպակայանների էլ.և հիդրոմեխ. սարքավորումների վերանորոգում, կարգաբերում

24,800.0

 

496.0

Կապահովի Դեբետավան, Արճիս, Շնող, Հաղթանակ, Լճկաձոր, Պտղավան, Բագրատաշեն, Դեղձավան, Զորական համայնքների 310 ջրօգտագործողների 368հա հողերի ոռոգումը:

3.11.

«Լոռու ջրանցք» ՋՕԸ

4 պոմպակայանների վերանորոգում

Ճոճկան N1.2, Այրում-Ճոճկան N1 և Շնողի պոմպակայանների էլ.և հիդրոմեխ. սարքավորումների վերանորոգում, կարգաբերում

11,200.0

 

220.0

Կապահովի Ճոճկան, Այրում, Շնող համայնքների 476 ջրօգտագործողների 1302 հա հողերի ոռոգումը:

3.12.

«Մեղրի» ՋՕԸ

16 պոմպակայանների և 2 խորքային հորերի վերանորոգում

Արաքս-1;2, Կարճևան-1, Մեղրի-1;2,3, Ալվանք-1;2, Ալվանք1-1, Շվանիձոր-1;2, Շահաձոր1,Նյուվադի 1;2;3, Բուղդադուզ պ/կ-ներ և Ագարակի խ/հ, Ալվանք խ/հ էլ.մեխ. սարքավորումների և ճնշումային խողովակաշարերի վերանորոգում

29,100.0

 

580.0

Կապահովի Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք, Մեղրի և Ագարակ համայնքների 441 հա և 1060 ջրօգտագործողների այգիների ոռոգումը:

3.13.

«Որոտան» ՋՕԸ

Որոտանի թիվ 1 պոմպակայանի մղման խողովակաշարի վերանորոգում

Լ=440գծմ երկարությամբ Դ=720մմ տրամագծով մղման խողովակաշարի առանձին հատվածների վերանորոգում

10,003.00

 

200.0

Կապահովի Հարթաշեն համայնքի 270 ջրօգտագործողների 80 հա հողերի ոռոգումը:

Որոտանի թիվ 2 պոմպակայանի վթարված տարածքի վերականգնում վերանորոգում

պոմպակայանին մոտեցնող ճանապարհի 400 մ հատվածի վերականգնում հողե լիցքով, մղման խողովակաշարի հենասյուների ամրացում բետոնով, 130գծմ ընդանուր երկարությամբ գետի հունի ամրացում գաբիոնե շարվածքով

14,000.00

 

280.0

Կապահովի պոմպակայանի շահագործումը և կպաշտպանի տարածքը փլուզումից:

3.14.

«ՈՒտիք» ՋՕԸ

Այգեձորի ջրամբարի ինքնահոս ջրագծի վերանորոգում

ջրագծի պկ21+40-պկ23+90 հատվածի Դ=500մմ տրամագծով վթարված առանձին հատվածներում խողովակների վերանորոգում

4,980.00

 

100.0

Կապահովի Արծվաբերդ և Չորաթան համայնքների 420 ջրօգտագործողների 215 հա հողատարածքների ոռոգումը:

3.15.

«Կապան» ՋՕԸ

Գեղի-Եղվարդ ջրատարի վերանորոգում

ջրատարի 170գծմ քայքայված հատվածի Դ=530մմ մետաղական խողովակի վերանորոգում

4,990.00

 

100.0

Կապահովի Լեռնաձոր, Կապան, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց և Ագարակ համայնքների 480 ջրօգտագործողների 45 հա հողերի ոռոգումը:

3.16.

«Փարպի» ՋՕԸ

Ուջան համայնքի N5 փակ ցանցի վերանորոգում:

գոյություն ունեցող Դ=400մմ տրամագծով Լ=350գծմ երկարությամբ քայքայված բետոնյա խողովակների փոխարինում Դ=300մմ տրամագծով խողովակներով

11,445.50

 

229.0

Կապահովի ՈՒջան համայնքի 240.0հա հողերի ոռոգումը:

3.17.

«Մերձափնյա» ՋՕԸ

 10 խորքային հորերի պոմպային սարքավորումների փոխարինում նոր պոմպային սարքավորումներով

Հորերում տեղակայված բարոյապես և ֆիզիկապես մաշված ԷՑՎ-12-160-65 մակնիշի պոմպերն անհրաժեշտ է փոխարինել ԷՑՎ12-255-30 մակնիշի ավելի տնտեսապես արդյունավետ պոմպերով:

20,408.3

նախագծված է

408.0

Լրացուցիչ կոռոգվեն Արմավիր, Ջանֆիդա, Արգավանդ, Փշատավան, Նոր Արտագես(2 հատ), Եղեգնուտ, Այգեշատ, Մրգաշատ և Արևիկ համայնքների շուրջ 110 հա հողատարածքներ, տարեկան կտնտեսվի մոտ 120 հազ կՎտ.ժամ էլ.էներգիա:

3.18.

«Խոյ» ՋՕԸ

Կոշ-Ուջան-Արշալույս սելավատարի մաքրում

Սելավատարը Հայթաղ-Արշալույս գյուղերի հատվածում 2500գծմ երկարությամբ ամբողջովին լցված է տիղմով և բերվածքներով:

2,150.0

 

43.0

Կապահովի սելավային ջրերի տեղափոխումն Ակնալճի վերին ջրանցք, որով գարնանային ամիսներին կտնտեսվի մեխանիկական եղանակով արտադրվող ջրի ծավալ:

Ակնալճի վերին ջրանցքի վերանորոգում

 30 Գ-20 տիպի երկաթ-բետոնյա բլոկների փոխարինում, Դ=150մմ տրամագծով, Լ=300գծմ երկարությամբ մետաղական խողովակների տեղադրում:

9,990.0

 

200.0

Կապահովի ջրանցքի իշխման տակ գտնվող Արշալույս համայնքի 731 ջրօգտագործողների 468 հա հողերի ոռոգումը:

Հովտամեջ համայնքի բաժանարարի վերանորոգում

բաժանարարի Լ=780գծմ հատվածի վերանորոգում ԼՌ-6 տիպի վաքերով

11,800.0

 

236.0

Կապահովի բաժանարարի իշխման տակ ընկած 480 ջրօգտագործողների 150 հա հողերի ոռոգումը:

«Խոյ» ՋՕԸ

Ակնալիճ համայնքի բաժանարարի վերանորոգում

բաժանարարի Լ=800գծմ հատվածի վերանորոգում ԼՌ-4 և ԼՌ-6 տիպի վաքերով, Ջիվան -2 խորքային հորի տրանսֆորմատորի վերանորոգում, 4 էլ. վահանակների փոխարինում

4,200.0

 

84.0

Կապահովի բաժանարարի իշխման տակ ընկած 40 ջրօգտագործողների 36 հա հողերի ոռոգումը:

3.19.

«Մուսալեռ» ՋՕԸ

Էջմիածնի ջրանցքի հիմնանորոգում

Նախատեսվում է ջրանցքի Երևան Էջմիածին -Արմավիր մայրուղուց հետո վերականգնել խիստ քայքաված հատվածները: Ջրանցքը վերականգնվում է միաձույլ բետոնով մոտ 350գծմ երկարությամբ համաձայն գոյություն ունեցող ուղղանկյուն կամ սեղանաձև կտրվածքով:

17,722.8

Նախագծված է

350.0

Ծրագրի իրականացումը կապահովի և կբարելավի Էջմիածին համայնքի մոտ 166 հա հողերը, որը ներկայումս ոռոգվում է 4 հատ խորքային հորերի միջոցով, կտնտեսվի տարեկան 178 հազ. Կվտ/ժամ էլ. էներգիա և կբարձրացնի ջրապահով-վածությունը 96 հա-ի վրա:

հորիզոնական պոմպի տեղադրում Էջմիածնի ջրանցքի վրա

Գոյություն ունեցող փլուզված խորքային հորի փոխարեն անհրաժեշտ է տեղադրել հորիզոնական պոմպ Էջմիածնի ջրանցքի վրա` օգտագործելով առկա հորի էլ. սարքավորումները:

2,526.0

146.0

40.0

Կվերականգնվի Վաղարշապատ համայնքի 30հա հողատարածքների ոռոգումը:

Արգավանդ-Գեղանիստ բաժանարարի վերանորոգում

բաժանարարի 70.0գծմ քայքայված հատվածի վերանորոգում` ապակյա մանրաթելային Դ=400մմ տրամաչափի խողովակներով

2,080.0

 

40.0

Կվերանա ջրի արտահոսքը դեպի Մասիս-Նուռնուս երկաթ- գիծ:

3.20.

«Եղվարդ» ՋՕԸ

վարչական շենքի վերանորոգում

առաջին հարկի լուսամուտների փոխում, ներքին հարդարման աշխատանքներ

4,890.0

 

98.0

Կբարելավեն ծառայողական անձնակազմի աշխատանքային պայմանները:

Ընդամենը՝ ՋՕԸ-ներ

 

327,207.70

1,646.00

6,455.00

 
 

4. Ոռոգման համակարգերում հրատապ լուծում պահանջող աշխատանքներ (կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններ հոդվածով)

4.1.

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

մայր ջրանցքների գլխամասային հանգույցների և հաշվեկշռային կետերի ջրաչափական դիտակետերի վերանորոգում և կահավորում

18 ջրաչափական դիտակետերի վերանորոգում և կահավորում, որից` Արտաշատի մայր ջրանցք-5 հատ, Արզնի- Շամիրամի մայր ջրանցք` 9 հատ, Ստորին- Հրազդանի մայր ջրանցք`4 հատ

9,200.0

 

184.0

Կբարելավեն ոռոգման ջրի կառավարումը և հաշվառումը մայր ջրանցքներում:

4.2.

«Ախուրյան- Արաքս-ջրառ» ՓԲԸ

մայր ջրանցքների գլխամասային հանգույցների և հաշվեկշռային կետերի ջրաչափական դիտակետերի վերանորոգում և կահավորում

7 ջրաչափական դիտակետերի վերանորոգում և կահավորում, որից` Արմավիրի մայր ջրանցք` 3 հատ, Թալինի մայր ջրանցք (ուղիղ ճյուղ)`1 հատ, Թալինի Iհերթ` 1 հատ, Թալինի IIհերթ` 1 հատ, ԹալինիIII հերթ` 1 հատ

9,400.0

 

188.0

Կբարելավեն ոռոգման ջրի կառավարումը և հաշվառումը մայր ջրանցքներում

Ընդամենը՝ ՓԲԸ-ներ

 

18,600.0

0.0

372.0

 

ԸՆԴԱՄԵՆԸ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ բաժիններ

 

668,398.7

9,772.0

12,035.9

 

5. Պահուստային ֆոնդ

Պահուստային ֆոնդ

 

31,601.3

     

ԸՆԴԱՄԵՆԸ ՝ ԸՍՏ ԾՐԱԳՐԻ

 

700,000.0

9,772.0

12,035.9

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 21-ի N 163-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

2013 թվականի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության պահուստային ֆոնդից ջրօգտագործողների ընկերություններին ոռոգման համակարգում անհետաձգելի լուծում պահանջող աշխատանքների իրականացման

NN
ը/կ

Օբյեկտը շահագործող կազմակերպության անվանումը

Օբյեկտի անվանումը

Կատարվելիք աշխատանքների համառոտ բնութագիրը

Ընդամենը` գումարի չափը

այդ թվում`

Ակնկալվող արդյունքը

(հազ. դրամ)

նախագծանախահաշ-
վային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության ու հեղինակային հսկողության արժեքը

տեխ. վերահսկման արժեքը

 

 Ոռոգման համակարգերում հրատապ լուծում պահանջող աշխատանքներ (ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից), որոնք նախատեսվում է իրականացնել կիրառելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված բանակցային ընթացակարգ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու գնման ձևը

1.

«Ակնալիճ» ՋՕԸ

Սևջրի ձախափնյա ջրանցքի վրա կոլեկտորի ջրի բազայի վրա տեղակայված պոմպակայանի Դ=530մմ տրամագծով մղման խողովակաշարի երկարացում

Դ=500մմ տրամագծով Լ=220 գծմ երկարությամբ մետաղական խողովակի տեղադրում

12,862.0

նախագծված է

250.0

Սև ջրի ձախափնյա ջրանցքի իշխման տակ գտնվող Խորոնք, Առատաշեն և Գրիբոյեդով համայնքների 403 հա վտանգված մշակվող տարածքները ոռոգման ջրով ապահովելու նպատակով 2012 թ. կառուցվել է 520 լ/վրկ. արտադրողականությամբ պոմպային կայան, որի մղված ջուրը տեղափոխող ցանցը խիստ քայքայված է, ինչի պատճառով պահպանվում է համապատասխան տարածքների ջրապահովման վտանգը: Կառուցելով հեռացնող խողովակաշարը մղված ջուրն առանց կորուստների կանցկացվի Քասախ գետի հունը և կտեղափոխվի համապատասխան տարածքները ոռոգելու համար:

«Ակնալիճ» ՋՕԸ

Ապագա- Լուսագյուղ միջտնտեսային բաժանարարի վերանորոգում

Ապագա գյուղի տարածքով անցնող բաժանարարի Լ=2500գծմ երկարությամբ հատվածը հողային հունով է, որի լայնքը հասնում է 8-10մ: Տեղի են ունենում ջրի մեծ կորուստներ և արտահոսք դեպի մոտակա տների նկուղները և հողամասերը: Բաժանարարի 2500 գծմ հատվածը անհրաժեշտ է վերանորոգել ԼՌ-8 տիպի վաքերով:

119,575.0

նախագծված է

1,800.0

Կվերանա ֆիլտրացիոն ջրերի արտահոսքն Ապագա գյուղի բնակիչների հողամասերը և նկուղները և կնվազեն ջրի մեծաքանակ կորուստները: Կբարելավի Ապագա և Լուսագյուղ համայնքների 488 հա հողատարածքների ոռոգումը:

«Ակնալիճ» ՋՕԸ

Կոբու-Արաքս կոլեկտորի վրա տեղակայված պոմպակայանի մղման խողովակաշարի երկարացում

Ջրառատի ջրանցքը, որը սնվում է պոմպակայանից հողային հունով է և տեղ-տեղ ունի հակառակ թեքություն, որի արդյունքում մեխանիկական եղանակով մղված ջրի կորուստները հասնում են մինչև 50%-ի: Ջրանցքի հակառակ թեքությունը հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է օգտագործելով պոմպային սարքավորման հավելյալ ճնշումը և երկարացնել Դ= 500մմ տրամագծով մղման խողովակաշարը 1300գծմ-ով:

59,278.7

նախագծված է

1,080.0

Կապահովի Ջրառատ համայնքի 614 ջրօգտագործողների 209 հա հողատարածքների ոռոգումը:

Ընդամենը

 

191,715.7

0.0

3,130.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 21-ի N 163-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ ծախսերի նվազեցումները և մուտքերի ավելացումները` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

8

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

0.0

     

այդ թվում՝

       

04

   

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(392,850.0)

(392,850.0)

(392,850.0)

(392,850.0)

     

այդ թվում՝

       
 

02

 

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն

0.0

0.0

0.0

0.0

     

այդ թվում՝

       
   

04

Ոռոգում

0.0

0.0

0.0

0.0

     

այդ թվում՝

       
     

05. Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

0.0

0.0

0.0

0.0

     

այդ թվում՝

       
     

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

0.0

0.0

0.0

0.0

     

որից`

       
     

Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին

4,650.0

9,300.0

13,950.0

18,600.0

     

Այլ կապիտալ դրամաշնորհներ

49,350.0

140,650.0

290,000.0

327,207.7

     

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

(62,126.0)

(158,076.0)

(312,076.0)

(353,933.7)

     

Նախագծահետազոտական ծախսեր

8,126.0

8,126.0

8,126.0

8,126.0

 

09

 

Տնտեսական հարաբերություններ
(այլ դասերին չպատկանող)

(392,850.0)

(392,850.0)

(392,850.0)

(392,850.0)

     

այդ թվում՝

       
   

01

Տնտեսական հարաբերություններ
(այլ դասերին չպատկանող)

(392,850.0)

(392,850.0)

(392,850.0)

(392,850.0)

     

այդ թվում՝

       
     

01. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր

(392,850.0)

(392,850.0)

(392,850.0)

(392,850.0)

     

այդ թվում՝

       
     

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

(392,850.0)

(392,850.0)

(392,850.0)

(392,850.0)

     

որից`

(392,850.0)

(392,850.0)

(392,850.0)

(392,850.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

392,850.0

392,850.0

392,850.0

392,850.0

     

այդ թվում՝

       
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

392,850.0

392,850.0

392,850.0

392,850.0

     

այդ թվում՝

       
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

392,850.0

392,850.0

392,850.0

392,850.0

     

այդ թվում՝

       
     

01.ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

392,850.0

392,850.0

392,850.0

392,850.0

     

այդ թվում՝

       
     

ՀՀ կառավարություն

392,850.0

392,850.0

392,850.0

392,850.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 21-ի N 163-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների
անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր

այդ թվում՝

բաժինը

խումբը

դասը

շենքերի և

շինությունների

շինարարություն

շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

նախագծահե-

տազոտական, գեոդեզիաքար-

տեզագրական աշխատանքներ

ոչ ֆինան-սական ակտիվների գծով այլ
ծախսեր

       

ԸՆԴԱՄԵՆԸ

(345,807.7)

 

(353,933.7)

8,126.0

 
       

այդ թվում՝

         
       

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

(345,807.7)

 

(353,933.7)

8,126.0

 
       

այդ թվում՝

         

04

02

04

05

Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

(345,807.7)

 

(353,933.7)

8,126.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 21-ի N 163-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների
անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

       

ԸՆԴԱՄԵՆԸ

(54,000.0)

(149,950.0)

(303,950.0)

(345,807.7)

       

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

(54,000.0)

(149,950.0)

(303,950.0)

(345,807.7)

       

այդ թվում՝

       

04

02

04

05

Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

(54,000.0)

(149,950.0)

(303,950.0)

(345,807.7)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 21-ի N 163-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

գնման ձևը

չափի միավորը

քանակը

գումարը (հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 

Բաժին N 04

 Խումբ N 02

Դաս N 04

Ոռոգում

(345,807.7)

3. Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

(345,807.7)

Ջրային տնտեսության կառույցների շինարարություն

ԲԸ

դրամ

1

(700,000.0)

Ջրային տնտեսության կառույցների շինարարություն

ԲԸԱՀ

դրամ

1

218,485.9

Ջրային տնտեսության կառույցների շինարարություն

ԲԸՀ

դրամ

1

127,580.4

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

ԲԸԱՀ

դրամ

1

7,496.0

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

ԲԸՀ

դրամ

1

630.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.09.2013, N 1053-Ն 17.10.2013, N 163-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան