ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2171/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2171/02/09 |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Երևան Ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ «Արարատ-Լադա» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) հայցի ընդդեմ Ընկերության, «Էն Էլ Ջի» ՍՊԸ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության` վնասը հատուցելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 34.763.483 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում և 3.400.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Գ.Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 02.02.2012 թվականի վճռով Ընկերության դեմ ուղղված պահանջների մասով հայցը մերժվել է, իսկ «Էն Էլ Ջի» ՍՊԸ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության դեմ ուղղված պահանջների մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` հայցից հրաժարվելու հիմքով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2012 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 02.02.2012 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը մերժելու մասով բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Կազմակերպությունը և Ընկերությունը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 26.10.2012 թվականի հաշտության համաձայնությունը:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ։
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը։
Ուսումնասիրելով Կազմակերպության և Ընկերության 26.10.2012 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության և Ընկերության ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հաստատել «Արարատ-Լադա» ՓԲԸ-ի և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի միջև կնքված 26.10.2012 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
«Հաշտության համաձայնություն»
ք. Երևան |
«26» հոկտեմբերի 2012 թ. |
«Արարատ-Լադա» ՓԲ ընկերությունը, ի դեմս տնօրեն Կ.Շախմուրադյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մի կողմից և «Երևան Ջուր» ՓԲ ընկերությունը, ի դեմս ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի (լիազորագիր` տրված «Երևան Ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի կողմից առ 02.11.2011 թիվ), մյուս կողմից, քաղաքացիական գործով ըստ հայցի «Արարատ-Լադա» ՓԲ ընկերության ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲ ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
1. «Երևան Ջուր» ՓԲ ընկերությունը սույն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո 30 (երեսուն) բանկային օրվա ընթացքում «Արարատ-Լադա» ՓԲ ընկերությանը վճարում է 13.784.800 (տասներեք միլիոն յոթ հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ` փլված պատի վերականգման շինարարական աշխատանքների համար և 345.000 (երեք հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից հայցադիմումի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի մասնակի հատուցում:
2. Կողմերը համաձայնվում են, որ սույն քաղաքացիական գործով վճռաբեկ բողոքի համար սահմանված 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ և վերաքննիչ բողոքի համար սահմանված 1.420.903 (մեկ միլիոն չորս հարյուր քսան հազար ինն հարյուր երեք) ՀՀ դրամ պետական տուրքի գումարները վճարում է «Երևան Ջուր» ՓԲ ընկերությունը:
3. Կողմերը հավաստում են, որ սույն հաշտության համաձայնությամբ չեն խախտվում երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը:
4. Կողմերը հավաստում են, որ հաշտության համաձայնության 1-ին կետով նախատեսված պարտավորության կատարումից բացի սույն քաղաքացիական գործով միմյանց նկատմամբ որևէ այլ գույքային կամ ոչ գույքային, այդ թվում` փաստաբանական ծառայության հետ կապված, պահանջներ չունեն, իսկ «Արարատ-Լադա» ՓԲ ընկերությունը հրաժարվում է թիվ ԵԿԴ/2171/02/09 քաղաքացիական գործով իր բոլոր պահանջներից:
5. Կողմերն ընդունում են, որ սույն հաշտության համաձայնությունը կամովին չկատարելու դեպքում այն օրենքով սահմանված կարգով կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով:
6. Կողմերին հայտնի է սույն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դատավարական հետևանքները:
7. Կողմերը խնդրում են հաստատել սույն հաշտության համաձայնությունը և կարճել թիվ ԵԿԴ/2171/02/09 քաղաքացիական գործի վարույթը:
«Արարատ-Լադա» ՓԲԸ –ի տնօրեն` Կ.Շախմուրադյան (ստորագրություն, կնիք)
«Երևան Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ` Լ.Բաղդասարյան (ստորագրություն)»:
2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2012 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել։
3. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված` այն հաշտության համաձայնության մեջ նախատեսված լինելու հիմքով:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|