ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2013 թվականի N 152-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1052-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 940-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1052-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Ղուկասյան» բառերը փոխարինել «Ա. Սահակյան» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ա. Ավետիսյան-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բախշյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն» բառերով,
բ. «Մ. Ղազարյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Վ. Բավեյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերով,
գ. «Ա. Պողոսյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Մ. Մովսիսյան-«Ֆոտոն վարժարանի» տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Պ. Տոնոյան -Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տարրական կրթության մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ» բառերը փոխարինել «Ա. Մկոյան –Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|