Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 366-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.03.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.01/7(451) Հոդ.54
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013055

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 դեկտեմբերի 2012 թ.

թիվ 366-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից արժեթղթերով իրականացվող գործարքների հետ կապված՝ հաճախորդների արժեթղթերը համապատասխան դեպո հաշիվներում հաշվառելու անհրաժեշտությունը,

նպատակ ունենալով հստակեցնել առևտրային բանկերի կողմից (որպես՝ ենթապահառու) հաճախորդների դեպո հաշիվների բացման կառուցվածքը և հաճախորդների արժեթղթերը ըստ համապատասխան կարգավիճակների դեպո հաշիվներում հաշվառման իրականացման գործընթացը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իգ1» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման մասին», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին» կարգերը հաստատելու մասին» թիվ 75-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 4-րդ կետով հաստատված «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման» հավելված 4-ում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Ենթապահառուի մոտ վարվող դեպո հաշիվներն ունեն հետևյալ կառուցվածքը՝

 

Հաշվի կառուցվածքը՝

     

X1X2X3X4X5

X6

X7X8 X9 X10X11X12

X13

*

**

***

****

 

 

Որտեղ՝

*

Ենթապահառուի կոդն է

**

Հաշվի կարգավիճակը՝

***

Տվյալ ենթապահառուի ներդրողի կոդը

****

Ստուգիչ նիշն է

 

X6 Հաշվի կարգավիճակի մասնիկը կարող է ունենալ հետևյալ կոդերը՝

4

ազատ

5

գրավով սահմանափակված

6

արգելադրված (կալանված)

7

առևտրի համար նախատեսված

8

գրավադրված արգելադրված (կալանված)

 

Հաշվի կառուցվածքում X7X8 X9X10X11X12-մասը տվյալ ենթապահառուի ներդրողի կոդն է, որը

տրվում է ենթապահառուի կողմից, ընդ որում.

X7X8

մասնիկները ցույց են տալիս ներդրողի տեսակը. որտեղ

 

X7 մասնիկը ցույց է տալիս ներդրողի կարգավիճակը, որի կոդը կարող է լինել

1

ռեզիդենտ ներդրողներ,

2

ոչ ռեզիդենտ ներդրողներ,

 

X8 մասնիկը ցույց է տալիս ներդրողի խումբը ըստ պատկանելության, որի կոդը կարող է լինել.

1

բանկային հաստատություններ,

2

արժեթղթերի շուկայի մասնակիցներ (բրոքերային գրասենյակ և այլն),

3

ֆինանսավարկային կազմակերպություններ (ոչ բանկային հաստատություններ),

4

այլ իրավաբանական անձ,

5

այլ ֆիզիկական անձ:

 

Ներդրողների կոդի կառուցվածքում X9X10X11X12-մասնիկները տրվում են ենթապահառուի կողմից:

X7X8-մասնիկների համար սահմանված կոդերը, ըստ սահմանված սկզբունքի, նույնպես տրվում են

ենթապահառուի կողմից:

Յուրաքանչյուր ենթապահառու ինքն է որոշում իր ներդրողների կոդերի կառուցվածքը՝ հաշվի

առնելով, որ ներդրողի կոդը չի կարող հավասար լինել «000000», որն արտացոլում է

ենթապահառուին պատկանող սեփական պարտատոմսերը:

X13- ստուգիչ նիշն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգով սահմանված սկզբունքով:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան