Գլխավոր տեղեկություն
Համար
N 121-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.03.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.27/11(951) Հոդ.126
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 փետրվարի 2013 թվականի N 121-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 453-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 948-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 453-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 20.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20.1. Եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքերը տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

2) 23-րդ կետում «սուրդոլոգի եզրակացությունը» բառերը փոխարինել «քիթ-կոկորդ-ականջաբանի եզրակացությունը և սույն կարգի 20.1-ին կետով նախատեսված դեպքում` պետական հավաստագիրը,» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 948-Ն որոշման 2-րդ կետում «սպառումից հետո:» բառերը փոխարինել «սպառումից հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ լսողական սարքի կարիք ունեցող անձը մինչև 18 տարեկան է, և առկա լսողական սարքերը չեն համապատասխանում նրա լսողության աստիճանին:» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 19

Երևան