ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2013 թվականի N 128-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությունը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 և Մոլդովական 70/2 հասցեում գտնվող հանրակացարաններում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած բնակիչներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո, եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 19 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 128-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 ԵՎ Մոլդովական 70/2 հասցեում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Բնակության վայրը, սենյակների թիվը |
Բնակա-րանի մակե-րեսը (քառ.մ) |
Սկզբնա-կան արժեքը (դրամ) |
Սեփակա-նության տեսակը |
Բնակելի տարածքի պատկանե- |
Հարությունյան Ալլա Յուրիի |
AF0337019, տրված՝ 12.06.2001 թ., 003-ի կողմից |
քաղ. Երևան, Մոլդովական 70/2 հասցեում գտնվող հանրակացարան, N 103 սենյակ |
29.1 |
794634 |
սեփականու-թյան իրավունքով |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
Միրզոյան Մարինա Արշավիրի
Միրզոյան Էլդար Թարլանի
Միրզոյան Միլենա Թառլանի |
AF0284818, տրված՝ 19.04.2001 թ., 003-ի կողմից
AF0787383, տրված՝ 26.11.2003 թ., 003-ի կողմից
AG0518055, տրված՝ 13.07.2005 թ., 003-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 հանրակացարան, |
33.83 |
139853 |
ընդհանուր բաժնային սեփականու-թյան իրավունքով, հավասար բաժիններով |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |