Գլխավոր տեղեկություն
Համար
N 606-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (21.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2010 թվականի N 606-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 06.12.12 N 1578-Ա)

 

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1741-Ն որոշման 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Արագածոտնի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող վարչական շենքերը` 1066,63 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 97500 դրամ հաշվեկշռային արժեքով, շինությունները (երկու կաթսայատուն, ավտոտնակներ, երկու փայտե տնակներ)` 299.91 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 46680 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք) և նշված գույքով զբաղեցված ու դրա սպասարկման համար անհրաժեշտ 0,424 հեկտար հողամասը հետ վերցնել:

(1-ին կետը փոփ. 19.01.12 N 37-Ա, 06.12.12 N 1578-Ա)

2. Թույլատրել «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող վարչական շենքի առաջին հարկի աջ կառուցահատվածի վերջնամասի` 180.0 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող տարածքով (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն կետում նշված գույքը և գույքով զբաղեցված ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Սույն կետով նախատեսված գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը վճարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված կարգով:

3. (3-րդ կետը չեղյալ է ճանաչվել 06.12.12 N 1578-Ա)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արագածոտնի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին:

(4-րդ կետը փոփ. 06.12.12 N 1578-Ա)

5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` ապահովել «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված աշխատանքների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 24
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.12.2012, N 1578-Ա 21.12.2012, N 606-Ա
19.01.2012, N 37-Ա 24.01.2012, N 606-Ա
18.08.2011, N 1173-Ա 21.08.2011, N 606-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան