ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2013 թվականի N 75-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին մասնակցելու նպատակով 2013 թվականի փետրվարի 4-7-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Գ. Մելքոնյանի, Ա. Մայսուրյանի, Մ. Ծատուրյանի, Գ. Քոչարյանի, Ա. Խաչիկյանի, Լ. Մաքսուդյանի, Տ. Մելքոնյանի, Մ. Ղամբարյանի, Ա. Սանոյանի, Ծ. Գալստյանի և Շ. Մխիթարյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Վ. Ավետիքյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվին.
2) Ա. Բուդաղյանինը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Մանուկյանինը և Ս. Մելիք-Իսրայելյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
4) Ա. Բախչագուլյանինը և Դ. Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 1 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. փետրվարի 1-ի N 75-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-7-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ -ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ (2013 թ. փետրվարի 5-7-ը) Լ. Մաքսուդյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքների վարչության պետի տեղակալ (2013 թ. փետրվարի 5-7-ը) -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ (2013 թ. փետրվարի 4-6-ը) Տ. Մելքոնյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (2013 թ. փետրվարի 4-6-ը) Ա. Սանոյան -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ (2013 թ. փետրվարի 5-7-ը) -ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման բաժնի պետ Ս. Մելիք-Իսրայելյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի փոստի վարչության պետի տեղակալ (2013 թ. փետրվարի 5-7-ը) -ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ (2013 թ. փետրվարի 6-7-ը) Շ. Մխիթարյան -ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)
Գ. Մելքոնյան
-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Ա. Բախչագուլյան
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ (2013 թ. փետրվարի 6-7-ը)
Ա. Մայսուրյան
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ
Մ. Ծատուրյան
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության ԽՀԱԱԳ-ի և ԱՀԿ-ի բաժնի պետ
Գ. Քոչարյան
Ա. Խաչիկյան
Մ. Ղամբարյան
Ա. Մանուկյան
Ծ. Գալստյան
Դ. Միրզոյան
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժնի գլխավոր մասնագետ (2013 թ. փետրվարի 5-7-ը)
Վ. Ավետիքյան
Ա. Բուդաղյան
-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|