Գլխավոր տեղեկություն
Համար
N 75-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.02.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2013 թվականի N 75-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին մասնակցելու նպատակով 2013 թվականի փետրվարի 4-7-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Գ. Մելքոնյանի, Ա. Մայսուրյանի, Մ. Ծատուրյանի, Գ. Քոչարյանի, Ա. Խաչիկյանի, Լ. Մաքսուդյանի, Տ. Մելքոնյանի, Մ. Ղամբարյանի, Ա. Սանոյանի, Ծ. Գալստյանի և Շ. Մխիթարյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝

1) Վ. Ավետիքյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվին.

2) Ա. Բուդաղյանինը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ա. Մանուկյանինը և Ս. Մելիք-Իսրայելյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.

4) Ա. Բախչագուլյանինը և Դ. Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 1

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

փետրվարի 1-ի N 75-Ա

որոշման

 

 

Կ Ա Զ Մ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-7-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ. Մելքոնյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Ա. Բախչագուլյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ (2013 թ. փետրվարի 6-7-ը)
Ա. Մայսուրյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ
Մ. Ծատուրյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության ԽՀԱԱԳ-ի և ԱՀԿ-ի բաժնի պետ
Գ. Քոչարյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ

Ա. Խաչիկյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ (2013 թ. փետրվարի 5-7-ը)

Լ. Մաքսուդյան

 

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքների վարչության պետի տեղակալ (2013 թ. փետրվարի 5-7-ը)

Մ. Ղամբարյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ (2013 թ. փետրվարի 4-6-ը)

Տ. Մելքոնյան

-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (2013 թ. փետրվարի 4-6-ը)

Ա. Սանոյան

-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ (2013 թ. փետրվարի 5-7-ը)

Ա. Մանուկյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման բաժնի պետ

Ս. Մելիք-Իսրայելյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ

Ծ. Գալստյան

-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի փոստի վարչության պետի տեղակալ (2013 թ. փետրվարի 5-7-ը)

Դ. Միրզոյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ (2013 թ. փետրվարի 6-7-ը)

Շ. Մխիթարյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժնի գլխավոր մասնագետ (2013 թ. փետրվարի 5-7-ը)
Վ. Ավետիքյան

-ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Բուդաղյան -ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան