«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013153
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
13 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 310-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կանոնակարգել/սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցման հայտի ձևի, դրան ներկայացվող պահանջների, հայտի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանումների և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները, ապահովել «մեկ պատուհան» սկզբունքի իրականացումը, այն է` մեկ մարմնի կողմից կազմակերպության գրանցման հետ կապված բոլոր գործառույթների իրականացումը, այդ թվում՝ կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` Կանոնակարգ 1) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 1-ի 9-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) բանկի ֆիրմային անվանման գրանցման հայտը (օտարերկրյա բանկի ֆիրմային անվանման գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև դրա` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը) և այլ պահանջվող փաստաթղթերը` համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,»:
2) Կանոնակարգ 1-ի 12.1 կետից հանել «, ինչպես նաև բանկի հիմնադիրներին տրամադրվում է ֆիրմային անվանման գրանցման վկայական` համաձայն ենթահավելված 27-ի» բառերը:
3) Կանոնակարգ 1-ի 3.1 գլուխը ուժը կորցրած ճանաչել:
4) Կանոնակարգ 1-ի 86.2 կետի առաջին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) բանկի ֆիրմային անվանման գրանցման հայտը (օտարերկրյա բանկի ֆիրմային անվանման գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև դրա` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը) և այլ պահանջվող փաստաթղթերը` համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,»:
5) Կանոնակարգ 1-ի 86.2 կետի երկրորդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
6) Կանոնակարգ 1-ի ենթահավելվածներ 26-ը և 27-ը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|