Գլխավոր տեղեկություն
Համար
N 1630-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1630-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2012 թվականին հատկացնել 3720,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում անհատական ոռոգման պոմպերով 2012 թվականի ընթացքում օգտագործված էլեկտրաէներգիայի, ոռոգվող հողատարածքների, մշակաբույսերի, ինչպես նաև ոռոգման ջրի ծավալների մասին տեղեկատվություն` ըստ առանձին շահառուների:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի կողմից ներկայացված հիմքերը հիմնավոր ճանաչվելու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ.դեկտեմբերի 26

 Երևան