Գլխավոր տեղեկություն
Համար
N 360-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.25/22(962) Հոդ.355
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.04.2013
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2013 թվականի N 360-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ (ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ) ՀՈՂԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ (ԱՐԺԵՔՆԵՐԸ) ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2013 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի կադաստրային արժեքների (գների) ու կադաստրային զուտ եկամտի 2007 թվականի չափերը սահմանելու մասին» N 607-Ն որոշմամբ սահմանված չափերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

 վարչապետի պաշտոնակատար

Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 15

Երևան