ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2013 թվականի N 366-Ն
ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.4-րդ հոդվածի 4-րդ մասին, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ ու 16-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած 850433130 դրամ պարտքի դիմաց ընդունել «Կանազ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանի Ազատության պողոտայի N 19 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ` գույք).
2) «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած 136389407 դրամ պարտքի դիմաց ընդունել «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի Մանանդյան փողոցի N 41/4 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ` գույք):
2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով) 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 986,822.7 հազ. դրամ, որից`
1) 850,433.2 հազ. դրամը` «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության հարկային պարտավորությունների դիմաց վճարում կատարելու համար.
2) 136,389.5 հազ. դրամը` «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության հարկային պարտավորությունների դիմաց վճարում կատարելու համար:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարներն ուղղել «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության և «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության հարկային պարտավորությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գանձապետական համապատասխան հաշվին` ուղիղ վճարման միջոցով (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված այդ ընկերությունների հարկային պարտավորությունների մասին տեղեկանքի):
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի N 366-Ն որոշման |
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ) |
Ցուցանիշների փոփոխությունը | |
1. Եկամուտների գծով |
986,822.7 |
2. Ծախսերի գծով |
986,822.7 |
3. Դեֆիցիտը (պակասուրդը) |
- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի N 366-Ն որոշման |
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակներում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ) |
Եկամտատեսակը |
Ցուցանիշների փոփոխությունը | ||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 |
Հարկային եկամուտներ և պետական տուրք |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի N 366-Ն որոշման |
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասիՆ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի աղյուսակՈՒՄ ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 3 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով) | ||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 | |||
այդ թվում` |
||||||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 | ||
այդ թվում` |
||||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքային պահուստային ֆոնդ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 | ||
այդ թվում` |
||||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի N 366-Ն որոշման |
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի աղյուսակՈՒՄ ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 4 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով) | ||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 |
այդ թվում` |
|||
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 |
այդ թվում` |
|||
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 |
այդ թվում` |
|||
Պահուստային միջոցներ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի N 366-Ն որոշման |
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով) | ||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 | |||
այդ թվում` |
||||||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 | ||
այդ թվում` |
||||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքային պահուստային ֆոնդ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 | ||
այդ թվում` |
||||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 | |||
ՀՀ կառավարություն |
986,822.7 |
986,822.7 |
986,822.7 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|