Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.02.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.31/7(947) Հոդ.67
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 2013 թվականի N 51-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով 2013 թվականի պետական պատվերի կատարման նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 02 դասի «04. ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել 800 հատուկ ծառայողի վերապատրաստման և 2325 հատուկ ծառայողի հատուկ ուսուցման ծառայություններ:

2. Որպես վերապատրաստման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` սահմանել մեկ վերապատրաստվողի վերապատրաստման մեկ ակադեմիական ժամի արժեքը` 2013 թվականի համար` 1836 դրամ, իսկ որպես հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` մեկ հատուկ ծառայողի հատուկ ուսուցման մեկ ակադեմիական ժամի արժեքը` 2013 թվականի համար` 1906 դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 29

Երևան