Գլխավոր տեղեկություն
Համար
N 68-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.01.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2013 թվականի N 68-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1063-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 908-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Ն. Երիցյան-ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Տ. Դավթյան-ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերով,

բ. «Վ. Վարդանյան-ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը փոխարինել «Ս. Թադևոսյան-ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերով,

գ. «Ս. Նիկոյան -ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Նիկոյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով,

դ. «Ա. Գյուրջյան-ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Գյուրջյան -«Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Տ. Մարգարյան-Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Մարգարյան-Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Ա. Հակոբյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բալդրյան -«Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Կ. Թոռչյան-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Գ. Հարությունյան-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,

բ. «Շ. Իսայան-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Կարախանյան-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,

գ. «Մ. Մաթևոսյան-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Բաբուջյան-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,

դ. «Ա. Ճաղարյան -Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Հարությունյան-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,

ե. «Հ. Մամիջանյան-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Համբարձումյան-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 30

Երևան