«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հունվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60613005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 դեկտեմբերի 2012 թ. |
N 335-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատման աղյուսակը` համաձայն N 2 հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված N 1 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թ. դեկտեմբերի 26-ի N 335-Ն որոշման |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով և իրավական այլ ակտերով մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում կատարված աշխատանքները:
3. Գործառույթի նպատակն է գնահատման միջոցով իրականացնել`
1) նախընտրական քարոզչության ազատ իրականացման ապահովումը` նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով,
2) համապետական ընտրությունների ժամանակ թեկնածուներին ու համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար կարգով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկի ներկայացումը կենտրոնական ընտրական հանձնաժողով` ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո,
3) համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակումը` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ,
4) համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրությունների նշանակումը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում:
4. Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատումը կատարվում է համաձայն` որոշմամբ հաստատված N 2 հավելվածի աղյուսակի:
Հավելված N 2 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թ. դեկտեմբերի 26-ի N 335-Ն որոշման |
ԱՂՅՈՒՍԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
N |
Չափորոշիչները |
Առավելագույն գնահատման միավորը |
Ենթաչափորոշիչները |
Գնահատականը |
Գնահատող մարմինը | |
Չի կատարվել |
Կատարվել է | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրություն-ների, ՀՀ կառավա-րության, ՀՀ վարչապետի որոշումների, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների և իրավական այլ ակտերի կատարման ապահովում |
0,9 |
Տվյալ ենթաչափորոշիչի գնահատման համար ելակետ է հանդիսանում ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջների կատարումը |
0,5 |
0 |
0,5 |
Տվյալ ենթաչափորոշիչի գնահատման համար ելակետ է հանդիսանում 1) ՀՀ ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածի պահանջների կատարում - համայնքի ղեկավարի, ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ համայնքում ՏԻՄ ընտրությունների նշանակում |
0,2 |
0 |
0,2 | |||
2) ՀՀ ընտրական օրենսգրքի 146-րդ հոդվածի պահանջների կատարում` - Համայնքում նոր ընտրության նշանակում, այն հաշվարկով, որ նոր ընտրությունն անցկացվի ընտրված և լիազորությունները չստանձնած համայնքի ղեկավարի մահվան կամ հրաժարականի, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունները չկայացած ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը: |
0,2 |
0 |
0,2 | |||
2 |
Ընտրական հանձնաժողովների հետ համագոր-ծակցության ապահովում |
0,1 |
Տվյալ ենթաչափորոշիչի գնահատման համար ելակետ է հանդիսանում ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջների կատարումը - կենտրոնական ընտրական հանձնաժողովում լսումներ անցկացվելու ժամանակ ներկայացնել հաղորդումներ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին` իրենց գործառույթների կատարման վերաբերյալ |
0,1 |
0 |
0,1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.01.2014, N 5-Ն | 27.03.2014, N 335-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|