Գլխավոր տեղեկություն
Համար
N 1651-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1651-Ա

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների` նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթների հաշվին 126013376 դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում՝ հիմք ընդունելով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված համապատասխան տեղեկատվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան