Գլխավոր տեղեկություն
Համար
N 1642-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1642-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին հատկացնել 50,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Սահմանել, որ սույն որոշման`

1) 1-ին կետով հատկացված գումարը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպության կողմից ենթակա է տրամադրման Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամին` վերջինիս կանոնադրությամբ նախատեսված գործունեությանն օժանդակելու նպատակով.

2) 1-ին կետի և սույն կետի 1-ին ենթակետի համաձայն` գումարները տրամադրվում են նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին սույն որոշմամբ հատկացված գումարների սահմաններում, մինչև 2012 թվականի ավարտն ստանձնել պայմանագրային պարտավորություններ և կատարել ֆինանսական գործարքներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան