Գլխավոր տեղեկություն
Համար
N 1620-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1620-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի լրամշակման, ինժեներական լուծումների և միջոցառումների ծրագրի մշակման, Ջերմուկի լրամշակված գլխավոր հատակագիծը պատկերավորող եռաչափ մանրակերտի պատրաստման ծառայությունների վճարման և Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի միջոցառումներին աջակցելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1064-Ն որոշմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 750-Ն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` 2009 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Ջերմուկի քաղաքապետարանի և շվեյցարական «Թայգեր Դեվ Սուիսս» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի լրամշակման, ինժեներական լուծումների և միջոցառումների ծրագրի մշակման, Ջերմուկի լրամշակված գլխավոր հատակագիծը պատկերավորող եռաչափ մանրակերտի պատրաստման ծառայությունների վճարման և Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի միջոցառումներին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին 2012 թվականին հատկացնել 40,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշման 1-ին կետով տրամադրված գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքին` շվեյցարական «Թայգեր Դեվ Սուիսս» ընկերության պարտքը վճարելու և Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի միջոցառումներին աջակցելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 24

Երևան