Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.01.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2013 թվականի N 16-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 11-ի «Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը հաստատելու մասին» N 586-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 17-ի N 16-Ա

որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2002 թ.

հոկտեմբերի 11-ի N 586-Ա

որոշման

 Կ Ա Զ Մ

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ Հայաստանի Հանրապետության ՀԱՆՁՆԱԽՄԲԻ

Վ. Նարիմանյան

 

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ (հանձնաժողովի նախագահ)

     

Կ. Դաբաղշյան

 

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

     

Ա. Բաղդասարյան

 

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

     

Ա. Սմբատյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակից

     

Ա. Դավոյան

 

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

     

Դ. Ստեփանյան

 

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

     

Վ. Սահրադյան

  

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության գլխավոր մասնագետ

     

Լ. Վարդանյան

  

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

     

Ե. Ահարոնյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինության վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի 3-րդ քարտուղար

     

Վ. Սարգսյան

 

- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

     

Լ. Չիլինգարյան

 

- Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

     

Է. Սարգսյան

 

- «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

     

Գ. Հովսեփյան

 

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կադաստրի վարման և մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան