Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.02.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.02.01/3(447) Հոդ.36
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2013 թվականի N 18-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1283-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի «Հանրապետական գործադիր մարմինների կողմից բարդ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգերով տրվող լիցենզիաներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 1283-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման վերնագիրը «ներկայացնելու» բառից հետո լրացնել «ինչպես նաև լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման» բառերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի».

3) որոշումը լրացնել նոր N 5 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 17

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունվարի 10-ի N 18-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են լիցենզավորված անձանց կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունների (այսուհետ՝ հաշվետվություններ)՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման հետ կապված հարաբերությունները:

2. Լիցենզավորված անձինք հաշվետվությունները կարող են ներկայացնել էլեկտրոնային համակարգով հետևյալ հասցեով` www.e-gov.am/licenses/reports:

3. Լիցենզավորված անձինք հաշվետվություններն էլեկտրոնային համակարգով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներին և պարբերականությանը համապատասխան:

4. Լիցենզավորված անձը հաշվետվությունների լրացման նպատակով www.e-gov.am կայքի «Լիցենզավորված անձանց հաշվետվությունների ընդունման համակարգ» բաժնում ընտրում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, լիցենզավորված անձի տեսակը և հաշվետվության անվանումը, այնուհետև լրացնում համապատասխան տեղեկատվական դաշտերը և կցում հաշվետվությունը (XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

5. Հաշվետվությունը լիցենզավորող մարմնում մուտքագրված լինելու փաստը հավաստվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում` հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Լիցենզավորված անձը հաշվետվության ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

6. Ներկայացված հաշվետվությունների ստուգման արդյունքում սահմանված ձևերին անհամապատասխանություններ, անճշտություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում լիցենզավորող մարմինը դրա մասին հաշվետվությունը մուտքագրվելուց հետո 15-օրյա ժամկետում տեղեկացնում է լիցենզավորված անձին այն էլեկտրոնային փոստի հասցեով և (կամ) հեռախոսահամարի միջոցով, որը նշված է էլեկտրոնային համակարգում: Տեղեկացվելուց հետո հնգօրյա ժամկետում թերությունները վերացնելու և սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան հաշվետվությունը կրկին ներկայացնելու դեպքում այն համարվում է ներկայացված էլեկտրոնային համակարգով սկզբնական ներկայացման օրը:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան