Գլխավոր տեղեկություն
Համար
N 296-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.10/19(959) Հոդ.298
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2013 թվականի N 296-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1286 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 28-ի N 296-Ն որոշման

 

 

«Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աղիքային վարակիչ հիվանդություններ (բոլոր ձևերը)

2. Տուբերկուլյոզ (բոլոր ձևերը)

3. Ժանտախտ

4. Տուլարեմիա

5. Սիբիրյան խոց

6. Բրուցելյոզ

7. Լեպտոսպիրոզ

8. Լեպրա (Բոր)

9. Փայտացում (Պրկախտ)

10. Դիֆթերիա

11. Կապույտ հազ և հարկապույտ հազ

12. Մենինգոկոկային վարակ

13. Քութեշ

14. Լեգիոների հիվանդություն

15. Կու տենդ, Բրիլլի հիվանդություն

16. Պոլիոմիելիտ

17. Կատաղություն

18. Հեմոռագիկ տենդեր

19. Ջրծաղիկ

20. Բնական ծաղիկ

21. Կարմրուկ

22. Կարմրախտ

23. Վիրուսային հեպատիտներ

24. ՄԻԱՎ վարակ

25. Վարակային մոնոնուկլեոզ

26. Համաճարակային պարոտիտ

27. Մալարիա

28. Լեյշմանիոզ

29. Գրիպ

30. Ատիպիկ թոքաբորբ

31. Սոդոկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ

32. Խլնախտ, մելիոիդոզ»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան