Գլխավոր տեղեկություն
Համար
N 190-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.2013-05.12.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.11/14(680) Հոդ.237
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2009 թվականի N 190-Ն

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 191 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների սպա ունկնդիրների պաշտոնային դրույքաչափը` ամսական 124.459 դրամ.

2) Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների պաշտոնային դրույքաչափը` ամսական 91.216 դրամ.

3) Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպաների, պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սերժանտների ու շարքայինների պաշտոնային դրույքաչափը` ամսական 82.973 դրամ.

4) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտ զինծառայողների կրթաթոշակը` ամսական 10.000 դրամ, իսկ մինչև 2005 թվականի սեպտեմբերի 1-ը ընդունված կուրսանտներինը` ամսական 38.350 դրամ.

5) այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտ զինծառայողների կրթաթոշակը` ամսական 50.000 դրամ.

6) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ ծառայության գործուղված զինծառայողների պաշտոնային դրույքաչափը` ամսական 207.297 դրամ:

(1-ին կետը փոփ. 20.12.12 N 1627-Ն)

2. Պահպանել Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների սպա ունկնդիր, ուսման կամ այլ պետություններ ծառայության գործուղված զինծառայողների ամսական դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումները:

3. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո մինչև համապատասխան պաշտոնի նշանակելը սպա ունկնդրին հետուսումնական արձակուրդի ընթացքում տրվում են ամսական դրամական բավարարման և դրան հավասարեցված, ինչպես նաև սննդի փոխհատուցման վճարումներ` ուսման մեկնելուն նախորդող պաշտոնի համար սահմանված չափերով, իսկ կուրսանտներին` դասակի հրամանատարի ամսական դրամական բավարարման և դրան հավասարեցված, ինչպես նաև սննդի փոխհատուցման վճարումների չափով:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին միջպետական պայմանագրերի համաձայն` ընդունող պետության կողմից զինծառայողների համար ավելի նպաստավոր պայմանների ապահովման դեպքում դադարեցնել սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերի և կրթաթոշակների վճարումները:

5. Սույն որոշման իմաստով`

1) Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների սպա ունկնդիրներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի այն սպաները, որոնց ուսման տևողությունը Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում գերազանցում է 6 ամիսը.

2) Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված զինծառայողներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի այն զինծառայողները, որոնց ուսման տևողությունը Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում չի գերազանցում 6 ամիսը.

3) Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի այն զինծառայողները, ովքեր սովորում են տվյալ պետության ռազմաուսումնական հաստատությունում և չունեն սպայական զինվորական կոչում.

4) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ ծառայության գործուղված զինծառայողներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի այն զինծառայողները, ովքեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել են Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններում հայկական ազգային խմբի ղեկավար.

5) այլ պետություններ ծառայության գործուղված զինծառայողներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի այն զինծառայողները, ովքեր իրենց պաշտոնով նախատեսված ծառայողական պարտականություններն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել են այլ պետություններ:

6. Սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված պաշտոնային դրույքաչափերի, 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված կրթաթոշակների հետ կապված լրացուցիչ և 3-րդ կետով սահմանված ամսական դրամական բավարարման ու դրան հավասարեցված, ինչպես նաև սննդի փոխհատուցման վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղված Հայաստանի Հանրապետության զինծառայողների և կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի և կրթաթոշակների մասին» N 191 որոշումը:

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 2

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.07.2014, N 656-Ն 17.07.2014, N 190-Ն
21.11.2013, N 1272-Ն 05.12.2013, N 190-Ն
20.12.2012, N 1627-Ն 01.01.2013, N 190-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան