Գլխավոր տեղեկություն
Համար
N 1626-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.28/65(939).1 Հոդ.1398.11
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1626-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական-բարեգործական կազմակերպության շենքի գազիֆիկացման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2012 թվականին հատկացնել 5,306.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցները «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական-բարեգործական կազմակերպությանը հատկացնել նվիրաբերության պայմանագիր կնքելու միջոցով:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սույն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում մինչև ընթացիկ տարվա վերջ ստանձնել պայմանագրային պարտավորություններ և կատարել ֆինանսական գործարքներ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1626-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Չափորոշիչներ

 

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

   

1001

ԱԾ01

Նկարագրությունը

«Փյունիկ» միության շենքի գազիֆիկացում, աշխատանքների իրականացման նպատակով տեխնիկական վիճակի հետազոտության իրականացում, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

Քանակական

Տարածքի գազիֆիկացման աշխատանքներ

X

X

   

Շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրության ծառայություններ (ծառայությունների թիվը)

X

X

   

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության անցկացման ծառայությունների մատուցում (ծառայությունների թիվը)

X

X

Որակական

Մշակված չէ

 

X

Ժամկետայնության

Մշակված չէ

 

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

X

5306.10

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

 - ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Նպատակ է հետապնդվում աջակցել Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանությանը

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ  

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան