Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 291-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.27/31(444).1 Հոդ.333.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.11.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012459

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 նոյեմբերի 2012 թ.

 թիվ 291-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել հետհաշվեկշռային հաշիվներից ակտիվների դուրսգրման կարգը, ինչպես նաև ակտիվների դասակարգման և պահուստավորման հետ կապված որոշ հարաբերություններ,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետը, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին հավանություն տալու մասին» թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգում» կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բանկերը և վարկային կազմակերպությունները հետհաշվեկշռից դուրս են գրում այն բոլոր ակտիվները, որոնք բավարարում են սույն որոշման հավելվածի 11-րդ կետով լրացված 6.4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված դուրսգրման հիմքերին, նույնիսկ եթե այդ հիմքերն առաջացել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. նոյեմբերի 8

Երևան

 

Հավելված

 

Հաստատված է

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 6-ի

թիվ 291-Ն որոշմամբ

Հաստատված է

 

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 7-ի

թիվ 1072-Ն հրամանով

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

------------------------ Արթուր Ջավադյան

8 նոյեմբերի 2012 թ.

ՀՀ ֆինանսների նախարար

------------------------- Վաչե Գաբրիելյան

7 դեկտեմբերի 2012 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. Կարգի 2.1-րդ կետում.

ա. «ֆակտորինգի» բառից առաջ լրացնել «որպես ակտիվ հաշվառվող ռեպո համաձայնագրերի, օվերնայթների,» բառերով,

բ. «այլ ընթացիկ ակտիվները),» բառերից հետո լրացնել «սույն կետում նշված պահանջների գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը, տուգանքները,» բառերով:

2. Կարգի 2.11-րդ կետը «դրամը» բառից հետո լրացնել «(համարժեք արտարժույթը)» բառերով:

3. Կարգի 3.4.1-րդ կետում «բանկերի կողմից տրված վարկերի և դեբիտորական պարտքերի ժամկետանց» բառերը փոխարինել «բանկերի կողմից տրված վարկերի և դեբիտորական պարտքերի ժամկետանց և (կամ) վերանայված» բառերով:

4. Կարգը լրացնել նոր 3.4.2-րդ և 3.4.3-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«3.4.2. Եթե բանկը տրամադրել է վարկեր մեկից ավելի անձանց և նրանցից յուրաքանչյուրը համապարտ պատասխանատվություն է կրում մյուս վարկառուների ստանձնած վարկային պարտավորությունների համար, ապա վարկառուներից որևէ մեկի` սույն կետում նշված վարկը օբյեկտիվ չափանիշով դասակարգվելու դեպքում առնվազն նույն դասով պետք է դասակարգվեն համապարտ պատասխանատվություն կրող մնացած բոլոր վարկառուներին տրամադրված վարկերը:

3.4.3. Եթե բանկը տրամադրել է վարկեր մեկից ավելի անձանց և նրանցից յուրաքանչյուրը համապարտ պատասխանատվություն է կրում մյուս վարկառուների ստանձնած վարկային պարտավորությունների համար, և եթե վարկառուներից որևէ մեկը (այսուհետ սույն կետի իմաստով` ժամկետանց վարկառու) այլ բանկում կամ նույն բանկում ունի ժամկետանց այլ վարկեր և դեբիտորական պարտքեր, ապա` միայն ժամկետանց վարկառուին տրամադրված վարկը պետք է դասակարգվի առաջնորդվելով սույն կարգի 3.4.1-րդ կետով սահմանված ամենախիստ դասով, իսկ մյուս վարկառուներին տրամադրված վարկերի դասը ենթակա չէ փոփոխման վերոնշյալ հիմքով:»:

5. Կարգի 3.13-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե ակտիվի գծով վճարման ենթակա գումարից (հիմնական գումար, տոկոս և (կամ) տույժ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարվել միայն 1000 Հայաստանի Հանրապետությանը դրամը (համարժեք արտարժույթը) չգերազանցող գումար, ապա նշված չափով չվճարումը հիմք չի հանդիսանում ակտիվը չաշխատող համարելու և (կամ) ակտիվի դասը խստացնելու համար:»:

6. Կարգի 4.1-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հնարավոր կորուստների պահուստների սույն կարգով սահմանված դրույքաչափերը կիրառվում են ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի նկատմամբ, որն իրենից ներկայացնում է տվյալ ակտիվի գծով հաշվեկշռում գրանցված գումարը` ներառյալ տվյալ ակտիվի գծով հաշվեգրած տոկոսները, տույժերը և տուգանքները` առանց նվազեցնելու տվյալ ակտիվի գծով ձևավորած հնարավոր կորուստների պահուստները: Ընդ որում, արտարժույթով արտահայտված ակտիվի համախառն հաշվեկշռային արժեքի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության դրամով ստացման ենթակա տոկոսների, տույժերի և այլ գումարների) նկատմամբ կիրառվում է արտարժույթով արտահայտված ակտիվի համար սույն կարգով սահմանված միևնույն պահուստավորման դրույքաչափը:»:

7. Կարգի 4.5-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հետհաշվեկշռում ակտիվները շարունակվում են արտացոլվել այն արժեքով, որով կարտացոլվեին հաշվեկշռում հաշվառվելու դեպքում` առանց թղթակցելու համապարփակ եկամտի հաշիվների հետ:»:

8. Կարգի 6-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հետհաշվեկշռային հաշիվներում հաշվառվող ակտիվների դուրս գրումը»:

9. Կարգի 6.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.1. Հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվների դիմաց վճարում (փոխհատուցում) ստանալիս.

1) Ակտիվը կամ դրա մի մասը վերականգնվում է հաշվեկշռում` դուրսգրման պահին ակտիվի կամ դրա մի մասի համախառն հաշվեկշռային արժեքի չափով թղթակցելով տվյալ ակտիվի հնարավոր կորուստների հատուկ պահուստի հաշվի հետ, իսկ հետհաշվեկշռում հաշվառվելու ընթացքում ակտիվի գծով ձևավորված գումարների չափով` թղթակցելով տոկոսների և (կամ) տույժերի և տուգանքների տեսքով ստացվող եկամուտների համապատասխան հաշիվների հետ: Միևնույն ժամանակ, եթե արտարժութային ակտիվի կամ դրա մի մասի գծով դուրսգրման և վերականգնման պահերին առկա է վերագնահատումից տարբերություն, ապա վերջինս ուղղվում է արտարժույթի վերագնահատումից օգուտների կամ կորուստների հաշիվներին:

2) Վերականգնված ակտիվը կամ դրա մի մասը մարվում է` թղթակցելով դրամական միջոցների կամ համապատասխան այլ ակտիվի հաշվի հետ, իսկ պահուստը ճշգրտվում է` թղթակցելով կորուստների վերականգնումից եկամուտների համապատասխան հաշիվների հետ:»:

10. Կարգի 6.3, 6.3.1, 6.3.2 կետերն ուժը կորցրած ճանաչել:

11. Կարգի 6.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.4. Հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում հետհաշվեկշռային հաշիվներից.

1) բանկի կողմից ակտիվը (կամ դրա մի մասը) զիջելու (կամ ներելու) դեպքում,

2) ակտիվի (կամ դրա մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վաղեմության ժամկետը լրանալու դեպքում,

3) փոխառուի (պարտապանի)` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լուծարվելու դեպքում,

4) ֆիզիկական անձ փոխառուների (պարտապանների) մահանալու դեպքում, եթե ժառանգության կարգով անձի պարտավորությունները չեն փոխանցվում այլ անձանց, կամ

5) ֆիզիկական անձ փոխառուների (պարտապանների) օրենքով սահմանված կարգով սնանկ ճանաչվելու դեպքում այն պարտավորությունների մասով, որոնցով ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտվել է պարտավորությունների կատարումից ազատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով»:

12. Կարգի 6.4.1, 6.4.2, 6.4.3 կետերն ուժը կորցրած ճանաչել:

13. Կարգի 6.5-րդ կետում «ակտիվները և տոկոսները (կամ դրանց մի մասը)» բառերը փոխարինել «ակտիվները (կամ դրանց մի մասը)» բառերով:

14. Կարգի 6.5.1-րդ կետում «մինչև սույն կարգի 6.4.2-րդ կետում նշված հայցային վաղեմության ժամկետի ավարտը կամ սույն կարգի 6.4.3-րդ կետում նշված փոխառուի (պարտապանի) լուծարվելը» բառերը փոխարինել «մինչև սույն կարգի 6.4-րդ կետի 2-5-րդ ենթակետերով սահմանված հիմքերի ի հայտ գալը» բառերով:

15. Կարգը լրացնել 6.5.3-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«6.5.3. Սույն կարգի 6.5.1-րդ և 6.5.2-րդ կետերի համաձայն` շահութահարկի հաշվարկման նպատակով բանկի հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամուտն ավելանում է արտահաշվեկշռում հաշվառվող ակտիվի այն գումարի չափով, որով ակտիվը (ներառյալ` տոկոսները, տույժերը և տուգանքները) դուրս է գրվել հաշվեկշռից:»: