ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2011 թվականի հունիսի 19-ին Տիրանայում ՍԾԱԶԲ Կառավարիչների խորհրդի կողմից թիվ 131 որոշմամբ ընդունված «Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրի փոփոխությունը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի ՍԴՈ-1041 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
18 դեկտեմբերի 2012 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-041-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|