ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2012 թվականի N 1581-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 406-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ ու 72-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի N 349-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 406-Ն որոշման 1-ին կետից «նշված գումարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերականգնելու պայմանով» բառերը և 2-րդ կետը հանել:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ մասի հիման վրա «Լևոն Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված N ՊԵԿ-ԱՇՁԲ-6, Ճարտարապետական արվեստանոց «ԶԱԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2012 թվականի հունիսի 14-ին կնքված N ԲԸԱՀ ԱՇՁԲ-7/6, «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2012 թվականի մայիսի 11-ին կնքված N ԲԸԱՀ ԱՇՁԲ-7/4, 2012 թվականի հունիսի 4-ին կնքված N ԲԸԱՀ ԱՇՁԲ-7/5 և 2012 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված N ԲԸԱՀ ԱՇՁԲ-7/7 ծածկագրերով պայմանագրերում կատարել փոփոխություններ` սահմանելով պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները՝ մինչև 2013 թվականի մայիսի 20-ը ներառյալ:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի հիման վրա կատարվող փոփոխությունների արդյունքում կապալառուների նկատմամբ չեն կիրառվում պայմանագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 21 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1581-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ԵՎ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների ծախսման 2012 թվականի նախահաշԻվԸ, ինչպես նաԵՎ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
- | |||
այդ թվում՝ |
||||
01 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
- | ||
այդ թվում` |
||||
01 |
Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ |
- | ||
այդ թվում` |
||||
02 |
Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ |
- | ||
այդ թվում` |
||||
11. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ |
- | |||
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
- | |||
այդ թվում` |
||||
Հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում |
920000.0 | |||
Սոցիալական ապահովության վճարներ |
80000.0 | |||
Շենքերի և շինությունների շինարարություն |
(1000000.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1581-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ծրագրի համարը |
Ծրագրերի, օբյեկտների և կատարողների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ընդամենը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր |
այդ թվում` | |||||||||
շենքերի և շինությունների ձեռքբերում |
շենքերի և շինությունների շինարարություն |
շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում |
նախագծահե-տազոտական, գեոդեզիաքար-տեզագրական աշխատանքներ |
ոչ ֆինանսական ակտիվների գծով այլ ծախսեր | ||||||
բաժինը |
խումբը |
դասը | ||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(1000000.0) |
(1000000.0) |
||||||||
այդ թվում` |
||||||||||
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ |
(1000000.0) |
(1000000.0) |
||||||||
այդ թվում` |
||||||||||
01 |
01 |
02 |
11 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ |
(1000000.0) |
(1000000.0) |
||||
այդ թվում` |
||||||||||
Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցում |
(1000000.0) |
(1000000.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1581-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Ծրագրի համարը |
Ծրագրերի, օբյեկտների և կատարողների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) |
տարի | |||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(1000000.0) | ||||
այդ թվում` |
|||||
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ |
(1000000.0) | ||||
այդ թվում` |
|||||
01 |
01 |
02 |
11 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ |
(1000000.0) |
Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցում (1-ին և 2-րդ փուլեր) |
(1000000.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|