Գլխավոր տեղեկություն
Համար
N 1597-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2012-07.05.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.27/65(939) Հոդ.1398
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1597-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը հաստատելու մասին» N 1806-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) 3-րդ կետում «մինչև տվյալ տարվա օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ» բառերով, իսկ «հաջորդ տարում» բառերը հանել.

2) 18-րդ կետում «վերջին 5 տարում» բառերը փոխարինել «3 տարվանից ավելի» բառերով, իսկ «ծառայողները» բառից հետո կարգը լրացնել «, ինչպես նաև յուրաքանչյուր խմբում այն ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար օրենքով նախատեսված առավելագույն կոչում և տվյալ պաշտոնում 3 տարվանից ավելի ծառայության ստաժ» բառերով.

3) 30-րդ կետում «20» թիվը փոխարինել «30» թվով.

4) 33-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) քրեադատավարական ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր` 10 տոկոս,».

5) 33-րդ կետի «գ» ենթակետը «կանոնակարգող» բառից առաջ լրացնել «և քրեակատարողական ոլորտը» բառերով, իսկ «60» թիվը փոխարինել «80» թվով, իսկ «գ» ենթակետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ատեստավորում անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ թեստավորման հարցաշարերը հաստատվում են քրեակատարողական վարչության պետի կողմից:».

6) 65-րդ կետում «90» թիվը փոխարինել «80» թվով.

7) 67-րդ կետը «քննարկում է» բառերից հետո լրացնել «քրեակատարողական ծառայողի վերաբերյալ ներկայացված բացասական» բառերով.

8) 68-րդ կետում «կազմում է քրեակատարողական վարչությունը, հաստատում` նախարարը» բառերը փոխարինել «հաստատվում է քրեակատարողական վարչության պետի կողմից» բառերով.

9) 69-րդ կետի «ա» ենթակետում «5» թիվը փոխարինել «6» թվով.

10) 69-րդ կետի «բ» ենթակետում «4» թիվը փոխարինել «5» թվով.

11) 69-րդ կետի «գ» ենթակետում «3» թիվը փոխարինել «4» թվով.

12) 71-րդ կետի առաջին նախադասությունից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

 «Հարցաթերթի յուրաքանչյուր հարցի առնչությամբ կարող է տրվել մեկ հարակից և մեկ ծառայողի մասնագիտական գործունեությանն առնչվող լրացուցիչ հարց:».

13) կարգի N 6 ձևից հանել «Կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն» և «Կարող է ներկայացվել խրախուսման» բառերն ու սյունակները, իսկ «Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «Ատեստավորումը հետաձգել» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան