Գլխավոր տեղեկություն
Համար
N 1606-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.26/64(938) Հոդ.1382
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1606-Ն

 

ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԵՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազաներում առկա տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև ստուգում իրականացնող մարմինների միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման կենտրոնացված համակարգի ներդրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1606-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԵՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազաներում առկա տեղեկատվության փոխանակման հետ կապված հարաբերությունները:

2. Ստուգում իրականացնող յուրաքանչյուր մարմին վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկատվություն իր վերահսկման ոլորտում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ:

3. Ստուգումները կազմակերպելու նպատակով ստուգում իրականացնող մարմինն անհրաժեշտության դեպքում տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իր տվյալների բազայում չընդգրկված տեղեկատվությունն ստանալու մասին գրավոր հարցում է կատարում ստուգում իրականացնող այն մարմնից, որը տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը և ում վերահսկման ոլորտում են գործում տնտեսավարող սուբյեկտները:

4. Հարցման մեջ նշվում են պահանջվող տեղեկատվությունը և այն տրամադրելու անհրաժեշտության հիմնավորումը:

5. Հարցում կարող է կատարվել նաև համապատասխան տեղեկատվությունը պարբերաբար ստանալու նպատակով: Տեղեկատվությունը պարբերաբար տրամադրվում է տեղեկատվությունը պահանջող և տրամադրող մարմինների միջև նախապես համատեղ հրամանով հաստատված ձևաչափով և կարգով:

6. Հարցում կատարող մարմինն իրավունք չունի պահանջելու օրենքով գաղտնի համարվող տեղեկատվություն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ թույլատրվում է պետական մարմիններին տրամադրել գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

7. Տեղեկատվությանը տիրապետող ստուգում իրականացնող մարմինը հարցումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով տրամադրում է հարցում կատարած մարմնին:

8. Տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե հարցումը կատարած ստուգում իրականացնող մարմինը պահանջել է ներկայացնել սույն կարգի 6-րդ կետով սահմանված տեղեկատվություն կամ եթե հարցումը չի համապատասխանում սույն կարգի 4-րդ կետի պահանջներին, ինչպես նաև եթե պահանջվող տեղեկատվությունը բացակայում է ստուգում իրականացնող մարմնի տվյալների բազայում: Տեղեկատվություն տրամադրող մարմինը չի կարող լրացուցիչ հիմնավորում պահանջել, եթե հարցումը համապատասխանում է սույն կարգի 4-րդ կետի պահանջներին: Տեղեկատվության տրամադրման մերժման մասին հարցում կատարած մարմինը գրավոր տեղեկացվում է սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան