Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 299-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.01.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.24/31(444) Հոդ.326
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.11.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012456

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 նոյեմբերի 2012 թ.

թիվ 299-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 356-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկի համար ապահովել անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև վերացնել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ անհարկի տեղեկությունների ներկայացումը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 141-րդ և 207-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ը հաստատելու մասին թիվ 356-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի 3-րդ կետի 11-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2) Կանոնակարգի 5-րդ կետի աղյուսակում.

ա. 13-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

բ. լրացնել 14-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«

14

Հաշվետվություն պետական պարտատոմսերի առք ու վաճառքի գնանշումների միջին օրական եկամտաբերությունների վերաբերյալ

օրական

»:

 

3) Կանոնակարգի 6-րդ կետի 1-ին նախադասության մեջ «ՀԱՎԵԼՎԱԾ 8» բառերը փոխարինել «ՀԱՎԵԼՎԱԾ 10» բառերով:

4) Կանոնակարգի 11-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Օրական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու օրվա ժամը 17:00-ը, որում ներառվում են հաշվետու օրվա ընթացքում կնքված գործարքների վերաբերյալ տեղեկությունները:»:

5) Կանոնակարգի 13-րդ կետի վերջին նախադասությունը հանել:

6) Կանոնակարգի 27.1-րդ, 27.2-րդ, 27.3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27.1. Թիվ 6 հաշվետվության առաջին աղյուսակում լրացվում են կարգավորվող շուկայում արժեթղթերի առուվաճառքի գործարքների վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հաշվետու օր» մասում լրացվում է գործարքների կնքման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով (օրինակ` 01/01/2013):

2) «Գնորդը ում հաշվին է գործարքը կնքել» սյունակում լրացվում է այն անձի՝ Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, որի հաշվին գնորդը կնքել է գործարքը, կոդի բացակայության դեպքում լրացվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»:

3) «Գնորդի կոդը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի ներքո արժեթղթի գնորդին Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

4) «Գործարքի կնքման ժամը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի կնքման ժամը` ժամ:րոպե:վայրկյան հաջորդականությամբ (13:50:55):

5) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»:

6) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետությունում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Պետական արժեթղթերի դեպքում նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում): Տարբերակիչ ծածկագիր և պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է Օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:

7) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում լրացվում է մեկ արժեթղթի առուվաճառքի (տեղաբաշխման հարթակում գործարքների կնքման դեպքում` տեղաբաշխման) գինը: Ծավալային արժեթղթերի (արժեթղթեր, որոնք չունեն քանակ, այլ միայն ծավալ, օրինակ՝ պետական արժեթղթերը) համար սույն սյունակը չի լրացվում:

8) «Քանակը» սյունակում լրացվում է տվյալ գործարքով գնված կամ վաճառված արժեթղթերի քանակը հատերով, ընդ որում, ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում:

9) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի և գործարքի առարկա արժեթղթերի քանակի արտադրյալը: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ծավալային արժեթղթերով կնքված գործարքի ընդհանուր գինը:

10) «Գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:

11) «Արժեթղթի տարեկան եկամտաբերությունը» սյունակում լրացվում է ոչ ծավալային արժեթղթերի դեպքում միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված տարեկան եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով՝ ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ: Սույն ենթակետում նշված սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (օրինակ՝ հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ փաստաթղթերի համար և այլն): Ընդ որում, տարեկան եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կնքման օրվա դրությամբ:

12) «Վաճառողի կոդը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի ներքո արժեթղթի վաճառողին Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

13) «Վաճառողը ում հաշվին է գործարքը կնքել» սյունակում լրացվում է այն անձի՝ Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, որի հաշվին վաճառողը կնքել է գործարքը, կոդի բացակայության դեպքում լրացվում է «այլ»:

14) «Շուկայի տեսակը» սյունակում նշվում է կարգավորվող շուկայի կողմից Օրենքով և իր կանոններով սահմանված կարգով կազմակերպվող այն շուկայի անվանումը, որտեղ տվյալ գործարքը կնքվել է:

15) «Շուկայի հարթակը» սյունակում նշվում է կարգավորվող շուկայի կողմից կազմակերպվող շուկայի այն հարթակի անվանումը, որտեղ տվյալ գործարքը կնքվել է, եթե կարգավորվող շուկայի կողմից կազմակերպվող տվյալ շուկայի համար համապատասխան հարթակ նախատեսված է:

16) «Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է առևտրային համակարգում տվյալ գործարքին տրված կոդը:

27.2. Թիվ 6 հաշվետվության երկրորդ աղյուսակում լրացվում են կարգավորվող շուկայում վարկային ռեսուրսներով կնքված գործարքների վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հաշվետու օր» մասում լրացվում է գործարքների կնքման ամսաթիվը օր/ամիս/տարի ֆորմատով (օրինակ` 01/01/2013):

2) «Գործարքի արժույթի ISՕ կոդ» սյունակում լրացվում է այն արժույթի ISՕ կոդը, որով արտահայտված է վարկային ռեսուրսը:

3) «Գործարքի գումարը» սյունակում լրացվում է վարկային ռեսուրսով կնքված գործարքով տրամադրվող վարկային ռեսուրսի (դրամական միջոցների) գումարը:

4) «Տարեկան տոկոսադրույքը» սյունակում լրացվում է վարկային ռեսուրսներով կնքված տվյալ գործարքի տարեկան անվանական տոկոսադրույքը` ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ:

5) «Գործարքի կնքման ժամը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի կնքման ժամը` ժամ:րոպե:վայրկյան հաջորդականությամբ (օրինակ` 13:50:55):

6) «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է վարկային ռեսուրսով կնքված տվյալ գործարքով նախատեսված վարկային ռեսուրսի փաստացի տրամադրման (վերջնահաշվարկի) օրվա ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով (օրինակ` 01/01/2013):

7) «Գործարքի մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է վարկային ռեսուրսով կնքված տվյալ գործարքով նախատեսված հիմնական (մայր) գումարի և հաշվեգրված տոկոսների հետվճարման (վերջնահաշվարկի) ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով (օրինակ` 01/01/2013):

8) «Տեղաբաշխող» սյունակում լրացվում է տվյալ գործարքի պայմաններին համաձայն վարկային ռեսուրս տրամադրողին (վարկային ռեսուրսի տեղաբաշխողին) Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

9) «Շուկայի հարթակը» սյունակում լրացվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից կազմակերպվող վարկային ռեսուրսների շուկայի այն հարթակի անվանումը, որտեղ տվյալ գործարքը կնքվել է:

10) «Ներգրավող» սյունակում լրացվում է տվյալ գործարքի պայմաններին համաձայն վարկային ռեսուրս ստացողին (վարկային ռեսուրսի ներգրավողին) Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

11) «Վարկային ռեսուրսի հապավումը» սյունակում լրացվում է օպերատորի կողմից վարկային ռեսուրսին տրված հապավումը:

12) «Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է առևտրային համակարգում տվյալ գործարքին տրված կոդը:

27.3. Թիվ 6 հաշվետվության երրորդ աղյուսակում լրացվում են կարգավորվող շուկայում կնքված ռեպո-ուղղակի գործարքների վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հաշվետու օր» մասում լրացվում է գործարքների կնքման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով (օրինակ` 01/01/2013):

2) «Գնորդը ում հաշվին է գործարքը կնքել» սյունակում լրացվում է այն անձի՝ Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, որի հաշվին գնորդը կնքել է գործարքը, կոդի բացակայության դեպքում լրացվում է «այլ»:

3) «Գնորդի կոդը» սյունակում լրացվում է տվյալ ռեպո գործարքի ներքո արժեթղթի գնորդին Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

4) «Գործարքի կնքման ժամը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի կնքման ժամը` ժամ:րոպե:վայրկյան հաջորդականությամբ (13:50:55):

5) «Գործարքի բնույթը» սյունակում նշվում է «նոր կնքված», «երկարաձգված», «կրճատված» կամ «այլ»: Ընդ որում, նոր գործարք կնքվելու դեպքում նշվում է «նոր կնքված», արդեն կնքված գործարքների գործողության ժամկետի կրճատման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «կրճատված», երկարաձգման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «երկարաձգված», իսկ արդեն կնքված գործարքների գործողության ժամկետի փոփոխությունների հետ չկապված այլ պայմանների փոփոխության դեպքում նշվում է «այլ»:

6) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»:

7) «Գործարքի առարկա արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է ռեպո գործարքում ներառված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Պետական արժեթղթերի դեպքում նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում): Տարբերակիչ ծածկագիր և պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է Օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:

8) «Քանակը» սյունակում լրացվում է տվյալ ռեպո գործարքում ներառված արժեթղթերի քանակը՝ հատերով, ընդ որում, ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում:

9) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ռեպո պայմանագրով սահմանված ռեպո-ուղղակի գործարքի ընդհանուր գումարը:

10) «Գործարքի արժույթի ISՕ կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:

11) «Ռեպո տոկոսադրույքը (տարեկան)» սյունակում լրացվում է յուրաքանչյուր ռեպո գործարքի տարեկան (տարին՝ 365 կամ 366 օր` կախված տվյալ ռեպո գործարքի կնքման օրվանից մինչև հաջորդ տարվա նույն օրվան նախորդող օրը ընկած ժամանակահատվածում առկա օրերի քանակը 365 է, թե 366) տոկոսադրույքը՝ ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ: Այն դեպքում, երբ տոկոսադրույք վճարողը արժեթղթերի գնորդն է, տոկոսադրույքը լրացվում է բացասական նշանով:

12) «Վաճառողի կոդը» սյունակում լրացվում է տվյալ ռեպո գործարքի ներքո արժեթղթի վաճառողին Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

13) «Վաճառողը ում հաշվին է գործարքը կնքել» սյունակում լրացվում է այն անձի՝ Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, որի հաշվին վաճառողը կնքել է գործարքը, կոդի բացակայության դեպքում լրացվում է «այլ»:

14) «Ռեպո-ուղղակի գործարքի տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է ռեպո գործարքին օպերատորի կողմից տրված հերթական տարբերակիչ համարը:»:

7) Կանոնակարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետից հանել.

«, մասնավորապես`

«1» - «ցուցակված բաժնետոմսերի հարթակ»,

«2» - «ցուցակված պարտատոմսերի հարթակ»,

«3» - «ազատ շուկայի գործիքների հարթակ»,

«4» - «դրամական շուկայի գործիքների հարթակ»,

«5» - «պետական պարտատոմսերի հարթակ»,

«6» - «արտարժույթի հարթակ»,

«7» - «հասցեական գործարքների հարթակ»,

«8» - «ռեպո գործարքների հարթակ»,

«9» - «արժեթղթերի տեղաբաշխման հարթակ»,

«10» - «վարկային ռեսուրսների հարթակ»:

Եթե, օրինակ, մասնակցին (անդամին) թույլտվություն է տրամադրվել գործարքներ կնքել միայն ցուցակված բաժնետոմսերի հարթակում, ապա սույն սյունակում լրացվում է «1/ / / / / / / / », եթե ցուցակված պարտատոմսերի հարթակում և ազատ շուկայի գործիքների հարթակում, ապա` «/ /2/3/ / / / /», և այլն» բառերը:

8) Կանոնակարգի 31-րդ կետի 7-րդ ենթակետից հանել.

«մասնավորապես`

«1» - «ցուցակված բաժնետոմսերի հարթակ»,

«2» - «ցուցակված պարտատոմսերի հարթակ»,

«3» - «ազատ շուկայի գործիքների հարթակ»,

«4» - «դրամական շուկայի գործիքների հարթակ»,

«5» - «պետական պարտատոմսերի հարթակ»,

«6» - «արտարժույթի հարթակ»,

«7» - «հասցեական գործարքների հարթակ»,

«8» - «ռեպո գործարքների հարթակ»,

«9» - «արժեթղթերի տեղաբաշխման հարթակ»,

«10» - «վարկային ռեսուրսների հարթակ»:

Եթե, օրինակ, տվյալ մասնակցի (անդամի) կողմից գործարքներ կնքելու թույլտվությունը կասեցվել է միայն ցուցակված բաժնետոմսերի հարթակում, ապա սույն սյունակում լրացվում է «1/ / / / / / / /», իսկ եթե ցուցակված պարտատոմսերի հարթակում և ազատ շուկայի գործիքների հարթակում, ապա` « /2/3/ / / / / / » և այլն» բառերը:

9) Կանոնակարգի 37-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) «Կարգավորվող շուկայի մասնակիցը (անդամը) ում հաշվին է գործարք կնքում» սյունակում լրացվում է այն անձի՝ Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, որի հաշվին կարգավորվող շուկայի մասնակիցը կնքելու է գործարքը, կոդի բացակայության դեպքում լրացվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»:»:

10) Կանոնակարգի 37.2-րդ կետում.

ա. 4-րդ և 9-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) «Շուկայի այն մասնակցի՝ Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, որին ուղարկվում է հասցեական առաջարկը» սյունակում լրացվում է Կենտրոնական բանկի կողմից առևտրի այն մասնակցին շնորհված կոդը, որին ուղարկվում է գործարքի (ռեպո գործարքի) կնքման հասցեական առաջարկը:»:

11) Կանոնակարգի 12-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

12) Կանոնակարգը լրացնել նոր՝ 13-րդ գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«ԳԼՈՒԽ 13. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՆԱՆՇՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 14 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

43. Թիվ 14 հաշվետվության մեջ լրացվում են հաշվետվու օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում գնանշված պետական պարտատոմսերի առք ու վաճառքի գնանշումների միջին օրական եկամտաբերությունների վերաբերյալ տեղեկությունները:

44. Թիվ 14 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հաշվետվու օր» մասում լրացվում է պետական պարտատոմսերի գնանշումների միջին օրական եկամտաբերությունների հաշվարկման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով (օրինակ` 01/01/2013):

2) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է տվյալ հաշվետու օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում գնանշված պետական պարտատոմսերի թողարկման պետական գրանցման համարները:

3) «Տարեկան եկամտաբերությունը՝ միջին օրական հաշվարկով» սյունակում լրացվում է յուրաքանչյուր տրանշի պետական պարտատոմսի տարեկան եկամտաբերությունը՝ միջին օրական հաշվարկով, որը որոշվում է հետևյալ եղանակով. տվյալ օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում՝ ժամը 11:10-ի, 12:00-ի, 13:00-ի, 14:00-ի և 15:00-ի դրությամբ, ֆիքսվում են տվյալ պետական պարտատոմսի լավագույն գնման և վաճառքի գնանշվող տարեկան եկամտաբերությունները և հաշվարկվում դրանց միջին արժեքը, այնուհետև հաշվարկվում է տվյալ միջին արժեքների միջինը: Եթե նշված ժամերից որևէ ժամի դրությամբ սահմանված չեն լավագույն առքի կամ վաճառքի տարեկան եկամտաբերութուններ, ապա այդ պարտատոմսի համար տարեկան եկամտաբերության՝ միջին օրական հաշվարկը իրականացվում է առանց այդ ժամի տվյալի դիտարկման:»:

13) Կանոնակարգի Հավելված 2-ը և Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի:

14) Կանոնակարգի Հավելված 9-ը հանել:

15) Կանոնակարգը լրացնել Հավելված 10-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. նոյեմբերի 8

Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 6-ի

թիվ 299-Ն որոշմամբ

 

 

Հավելված 2
«Կարգավորվող շուկայի օպերատորի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ
5/03-ի հավելվածի

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԹԻՎ 6

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(օրական)

Օպերատորի անվանումը...........................

Հաշվետու օր .............................

 

Աղյուսակ 1. Արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ

 

N

Գնորդը ում հաշվին է գործարքը կնքել

Գնորդի կոդը

Գործար-քի կնքման ժամը

Արժեթղթի դասը

Արժե-թղթի տարբե-րակիչ ծածկա-գիրը

Միավոր արժե-թղթի գինը

Քանակը

Ընդհանուր գումարը

Գործարքի արժույթի ISՕ կոդը

Արժեթղթի տարեկան եկամտա-բերությունը

Վաճա-ռողի կոդը

Վաճառողը ում հաշվին է գործարքը կնքել

Շուկայի տեսակը

Շուկայի հարթակը

Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը

1

                             

2

                             

                             
                               
                               
                               

 

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

 

Գլխավոր հաշվապահ՝

Վաճառողը ում հաշվին է գործարքը կնքել

Աղյուսակ 2. Վարկային ռեսուրսներով կնքված գործարքների վերաբերյալ

Օպերատորի անվանումը...........................

Հաշվետու օր .............................

 

N

Գործարքի արժույթի ISՕ կոդը

Գործարքի գումարը

Տարեկան տոկոսադրույքը

Գործարքի կնքման ժամը

Գործարքի կատարման ամսաթիվը

Գործարքի մարման ամսաթիվը

Տեղաբաշխող

Շուկայի հարթակը

Ներգրավող

Վարկային ռեսուրսի հապավումը

Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը

1

                     

2

                     

                     
                       
                       

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

 

Գլխավոր հաշվապահ՝

 

Գլխավոր հաշվապահ՝

Աղյուսակ 3. Ռեպո գործարքների վերաբերյալ

Օպերատորի անվանումը...........................

Հաշվետու օր .............................

 

N

Գնորդը ում հաշվին է գործարքը կնքել

Գնորդի կոդը

Գործարքի կնքման ժամը

Գործարքի բնույթը

Արժեթղթի դասը

Գոր-ծարքի առարկա արժե-թղթի տարբե-րակիչ ծած-կագիրը

Քանակը

Ընդհա-նուր գումարը

Գործարքի արժույթի ISՕ կոդը

Տարեկան ռեպո տոկոսա-դրույքը

Ռեպո գործարքի մարման ամսաթիվը

Գործարքի կնքման ամսաթիվը

Փոփոխված գործարքի ամսաթիվը

Վաճա-ռողի կոդը

Վաճա-ռողը ում հաշվին է կնքել գործարքը

Ռեպո-ուղղակի գործարքի տարբերակիչ համարը

1

                               

2

                               

3

                               

                               
                                 
                                 

 

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

 

Գլխավոր հաշվապահ՝

 

 

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 6-ի

թիվ 299-Ն որոշմամբ

 

 

Հավելված 7
«Կարգավորվող շուկայի օպերատորի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ
5/03-ի հավելվածի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 11
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(օրական)

Աղյուսակ 1. Արժեթղթերի առուվաճառքի հայտերի վերաբերյալ

Օպերատորի անվանումը...........................

Հաշվետու օր .............................

 

N

Հայտի տարբերակիչ ծածկագիրը

Հայտ ներկայացրած մասնակցին (անդամին) Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը

Կարգա-վորվող շուկայի մասնակիցը (անդամը) ում հաշվին է գործարք կնքում

Հայտով նախատեսված գործարքի տեսակը

Արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը

Արժեթղթի դասը

Արժույթի ISՕ կոդը

Միավոր արժեթղթի գինը

Արժեթղթերի քանակը

Ընդհանուր գումարը

Հայտի տեսակը` կախված գնային պայման-ներից

Հայտի տեսակը` կախված քանակական պայման-ներից

Հայտի տեսակը` կախված ժամա-նակային պայման-ներից

Հայտի տեսակը` կախված ակտի-վացման պայմա-ններից

Կարգա-վորվող շուկայի մասնակցի հաճախորդի ծածկագիրը (եթե հայտը ներկայացվել է հաճախորդի հաշվին)

Գործո-ղության տեսակը

Հայտի ներկայացման ժամը

Գործո-ղության կատար-ման ժամը

                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     

 

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

  _________________

 

(ստորագրություն)

   

Գլխավոր հաշվապահ՝

  _________________

 

(ստորագրություն)

   
 

 Կ.Տ.

Աղյուսակ 2. Առուվաճառքի և ռեպո գործարքների հասցեական առաջարկների վերաբերյալ

Օպերատորի անվանումը...........................

Հաշվետու օր .............................

 

N

Հասցեական առաջարկով նախատեսվող գործարքի տարբերակիչ համարը

Հասցեական առաջարկ ներկայացրած մասնակցին (անդամին) Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը

Կարգավորվող շուկայի մասնակիցը (անդամը) ում հաշվին է գործարք կնքում

Հասցեական առաջարկով նախա-տեսված գործարքի տեսակը

Արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը

Արժեթղթի դասը

Արժեթղթերի քանակը

Արժույթի ISO կոդը

Հասցեական առաջարկում ներառված գործարքի (ռեպո-ուղղակի գործարքի) ընդհանուր գումարը

Ռեպո տոկոսադրույքը (տարեկան)

Կարգա-վորվող շուկայի հաճախորդի ծածկագիրը (եթե հայտը ներկայացվել է շուկայի մասնակցի հաճախորդի հաշվին)

Գործո-ղության տեսակը

Հասցեական առաջարկի ներկա-յացման ժամը

Գործո-ղության կատարման ժամը

Ռեպո գործարքի մարման ամսաթիվը

Շուկայի այն մասնակցի՝ Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, որին ուղարկվում է հասցեական առաջարկը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

  _________________

 

(ստորագրություն)

   

Գլխավոր հաշվապահ՝

  _________________

 

(ստորագրություն)

   
 

 Կ.Տ.

 

 

Հավելված 3

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 6-ի

թիվ 299-Ն որոշմամբ

 

 

Հավելված 10

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի դեկտեմբերի 16-ի

թիվ 356-Ն որոշմամբ

  հաստատված կանոնակարգ 5/03-ի հավելվածի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 14
Պետական պարտատոմսերի առք ու վաճառքի գնանշումների տարեկան
եկամտաբերությունների միջին օրական հաշվարկի վերաբերյալ

(օրական)

Օպերատորի անվանումը...........................

Հաշվետու օր .............................

 

 

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը

Տարեկան եկամտաբերությունը՝ միջին օրական հաշվարկով

1

   

2

   

3

   

...

   
     

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար`

 

Գլխավոր հաշվապահ՝