Գլխավոր տեղեկություն
Համար
N 1223-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2012 թվականի N 1223-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Ստեղծել Արարատյան հարթավայրում գործող ձկնաբուծական տնտեսությունների տեխնիկական պայմանները և կիսափակ ջրօգտագործման համակարգի ներդրման հնարավորություններն ուսումնասիրող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` ուսումնասիրել ձկնաբուծական տնտեսությունների տեխնիկական պայմաններն ու կիսափակ ջրօգտագործման համակարգի ներդրման հնարավորությունները և մինչև 2013 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արարատյան հարթավայրում գործող ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ ջրօգտագործման համակարգի ներդրման հնարավոր տարբերակների և ժամկետների վերաբերյալ` հաշվի առնելով ձկնաբուծական տնտեսությունների արտադրական ուղղվածությունը և հնարավորությունները:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 Ա. Գևորգյան

 

2012 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

դեկտեմբերի 11-ի N 1223-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Գ. Բաղիյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Բաղդասարյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատա կազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)

Ա. Հարությունյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական

Տ. Ալեքսանյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ

Գ. Հակոբյան

-«Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի խորհրդական

Ա. Աթոյան

-«Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Մկրտչյան

«Յունիֆիշ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Կարապետյան

-«Մաքս-Ֆիշ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության ղեկավար (համաձայնությամբ)

Վ. Թադևոսյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

Վ. Նարիմանյան

-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

Ն. Մուշեղյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկաների կարգավորման վարչության սպառողական շուկայի կարգավորման բաժնի պետ

Ս. Սահակյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության հողերի օգտագործման բաժնի գլխավոր  մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Բադալյան