Գլխավոր տեղեկություն
Համար
N 1549-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.21/62(936) Հոդ.1345
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2012 թվականի N 1549-Ն

 

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1915-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1915-Ն որոշմամբ ստեղծված «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1915-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» բառերը փոխարինել «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» բառերով.

2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

1) մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովումը.

2) մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:».

3) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Թույլատրել «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) տեղեկատվական, խորհրդատվական, փորձագիտական, հետազոտական և վերլուծական աշխատանքներ.

2) ուսումնամեթոդական նյութերի մշակում.

3) վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ.

4) ցուցահանդեսների կազմակերպում.

5) հրատարակչական գործ.

6) ուսումնաարտադրական պրակտիկա:»:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և ապահովել դրա պետական գրանցումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2012 թ. դեկտեմբերի 17

Երևան