Գլխավոր տեղեկություն
Համար
N 837-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.2013-01.07.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.714
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2003 թվականի N 837-Ն

 

Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների ԵՎ մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող, ինչպես նաԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին

(Վերնագիրը փոփ. 11.05.06 N 894-Ն, խմբ. 10.05.07 N 610-Ն, 01.11.07 N 1263-Ն, 17.01.08 N 33-Ն, փոփ. 06.12.12 N 1527-Ն)

 

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, 10.05.07 N 610-Ն, փոփ. 01.11.07 N 1263-Ն, 06.12.12 N 1527-Ն)

1.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 01.11.07 N 1263-Ն)

1.2. Սահմանել ոստիկանությունում աշխատած տարիների համար ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ նախատեսվող հավելումները՝ համաձայն N 3 հավելվածի։

(1.2-րդ կետը լրաց. 01.11.07 N 1263-Ն)

1.3. Սույն որոշման 1.1-ին կետով նախատեսված անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում կամ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին պաշտոնային դրույքաչափերից բարձր աշխատավարձ նշանակելու, բարեխիղճ աշխատանքի համար խրախուսելու, ինչպես նաև առողջության համար վնասակար կամ առողջության համար առանձնապես վնասակար կամ առանձնապես ծանր աշխատանքի կատարման համար սույն որոշման 3.3-րդ կետով նախատեսված չափերով հավելումներ վճարելու իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին:

(1.3-րդ կետը լրաց. 01.11.07 N 1263-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող նվազագույն պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործող դրույքաչափի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է գործող դրույքաչափը:

(2-րդ կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն, 06.12.12 N 1527-Ն)

3. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափից բարձր դրույքաչափ:

(3-րդ կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն, խմբ. 17.01.08 N 33-Ն, փոփ. 06.12.12 N 1527-Ն)

3.1. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին խրախուսել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` բարեխիղճ աշխատանքի համար:

(3.1-ին կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն, խմբ. 17.01.08 N 33-Ն, փոփ. 06.12.12 N 1527-Ն)

32. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` միջին ամսական աշխատավարձի չափով:

(32 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)

3.2.1. ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` պաշտոնային դրույքաչափի չափով:

(3.2.1-ին կետը լրաց. 01.11.07 N 1263-Ն)

3.3. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում տալ հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով, իսկ բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում` պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի ութապատիկը:

(3.3-րդ կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն, խմբ. 17.01.08 N 33-Ն, փոփ. 06.12.12 N 1527-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման գործողությունը տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 837-Ն որոշման

 

 Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն  Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ

(վերնագիրը խմբ. 17.01.08 N 33-Ն, 06.12.12 N 1527-Ն)

 

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Նվազագույն պաշտոնային դրույքաչափը (դրամ)

1

2

3

1.

Նախարարի խորհրդական

109244

2.

Մարզպետի, հանրապետական գործադիր այլ մարմնի ղեկավարի խորհրդական

94255

3.

Նախարարի օգնական, մամուլի քարտուղար

83008

4.

Նախարարի տեղակալի օգնական

74578

5.

Մարզպետի, հանրապետական գործադիր այլ մարմնի ղեկավարի օգնական, մամուլի քարտուղար

71766

6.

Ռեֆերենտ

60524

7.

Պարետ

53024

8.

Տնտեսվար, պահեստապետ

49277

9.

Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի տեխնիկ, վարորդ

47406

10.

Արխիվարիուս, գործավար, քարտուղար, պատճենահանող

46300

11.

Հավաքարար

46300

12.

Պահակ

46300

13.

Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ

46300

14.

Հանրային առողջության ոլորտի բժիշկ-մասնագետ

82384

15.

Մեթոդիստ

69889

16.

Բժիշկ-փորձագետ

69889

17.

Բժիշկ-հիգիենիստ

66766

18.

Բժիշկ-համաճարակաբան

66766

19.

Բուժվիճակագիր

58960

20.

Քաղաքացիական աշխատանք կատարող այլ վարձու աշխատող

58960

(հավելվածը խմբ. 10.05.07 N 610-Ն, փոփ. 01.11.07 N 1263-Ն, խմբ. 17.01.08 N 33-Ն, փոփ. 29.01.09 N 85-Ն, 07.04.11 N 357-Ն, խմբ. 06.12.12 N 1527-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 10-ի N 837- Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն  Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Նվազագույն պաշտոնային դրույքաչափը
(դրամ)

1

2

3

1.

ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական

132747

2.

ՀՀ ոստիկանության պետի խորհրդական, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի խորհրդական

120714

3.

Բաժանմունքի պետ, վարիչ բժշկական հաստատությունում` ընդունարանի, կաբինետի, բաժանմունքի

99567

4.

Ֆինանսական մասի պետ, գլխավոր ինժեներ, գլխավոր մեխանիկ, ավտոտնտեսության պետ, ռազմականացված ջոկատի պետ, բժիշկ, պրովիզոր

90906

5.

Առաջատար մասնագետ, վարչության պետի օգնական, ռազմականացված ջոկատի պետի տեղակալ, ավագ` ինժեներ, հաշվապահ

85132

6.

Մասնագետ` իրավախորհրդատու, տնտեսագետ, ինժեներ, մեխանիկ, հաշվապահ, կադրերի գծով տեսուչ, արհեստանոցի վարիչ, անասնաբույժ

76472

7.

Ավագ` տեսուչ, բուժքույր

69254

8.

Տեսուչ, տեխնիկ, մերսող, մեթոդիստ, բուժակ, բուժքույր, լաբորանտ, դեղագործ, ատամնատեխնիկ, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգիչ, համաճարակագետի օգնական

56263

9.

Ավագ` հաշվառող, անձնագրավար, խոհարար, գեղարվեստական մասի ղեկավար

50489

10.

Վարիչ` ֆոտոլաբորատորիայի, լվացքատան, ճաշարանի, կաթսայատան պետ, գանձապահ, պահեստապետ, մատուցող, մեքենագրուհի, անձնագրավար, քարտուղար-մեքենագրուհի, դիսպետչեր, պարետ, բուժմատենավար, քույր-տնտեսուհի, կրտսեր բուժքույր, կրտսեր բուժքույր- հիվանդապահ, հաշվառող, խմբի պետ

47603

11.

Ավագ` հրաձիգ, գրադարանավար, օպերատոր, գործավար, արխիվագետ, ադմինիստրատոր, անցագրային կետի հերթապահ, վարորդ, ռեժիսոր, նկարիչ-ձևավորող, հաշվետար, բուֆետապան, խոհարար, փականագործ-էլեկտրիկ, էլեկտրիկ, սանտեխնիկ, եռակցող, թիթեղագործ, հյուսն, կարբյուրատորագործ, էլեկտրամոնտյոր, էլեկտրամեխանիկ, գազաէլեկտրամեխանիկ, գազաէլեկտրաեռակցող, շարժիչագործ, ավտովերանորոգող, հնոցապան, դերձակ, կոշկակար, արդուկող, գրադարանի վարիչ, շենքերի, կառույցների և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ վերանորոգման բանվոր

46300

12.

Առաքիչ, մատակարար-առաքիչ, գրադարանավար, հավաքարար, ախտահանող, պահակ, դռնապան, հատակ փայլեցնող, հանդերձապահ, ավտոլվացող, լվացարար, աման լվացող, այգեպան, հրաձիգ և այլ սպասարկող անձնակազմ

46300

(հավելվածը լրաց. 01.11.07 N 1263-Ն, խմբ. 29.01.09 N 85-Ն, փոփ. 07.04.11 N 357-Ն, խմբ. 06.12.12 N 1527-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 10-ի N 837-Ն որոշման

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ

NN
ը/կ

Ոստիկանությունում աշխատած տարիները

Պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելման չափը (տոկոս)

1.

2-5

5

2.

5-10

10

3.

10-15

15

4.

15-20

20

5.

20 և ավելի

25

(հավելվածը լրաց. 01.11.07 N 1263-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան