ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2012 թվականի N 1188-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների 2-րդ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով 2012 թվականի նոյեմբերի 22-25-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Աշոտյանի և Վ. Բավեյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սիմոնյանի և Հ. Թոքմաջյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխանաբար Երևանի պետական համալսարանի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. նոյեմբերի 29-ի N 1188-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Աշոտյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար) |
Վ. Բավեյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Ա. Սիմոնյան |
-Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Հ. Թոքմաջյան |
-Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|