Գլխավոր տեղեկություն
Համար
N 1477-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 1477-Ա

 

«ԻՆՏԵԳՐԱԼ ՊԵՏՐՈԼԵՈՒՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ԵՎ ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքի 2-րդ պայմանական բլոկում նավթի և բնական գազի հայտնաբերման նպատակով «Ինտեգրալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հիմնադրված «Ինտեգրալ Պետրոլեում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նավթային գործունեության իրավունք.

2) «Ինտեգրալ Պետրոլեում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 27

Երևան