Գլխավոր տեղեկություն
Համար
N 1444-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.11.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1444-Ա

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակներում անցկացված «Մասիս քաղաքի և հարակից չորս գյուղերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցում» մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «ԱԻՍ» և «Արարատ Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, որոնք գործում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)՝ 1 135 659 702 դրամ պայմանագրային արժեքով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան