Գլխավոր տեղեկություն
Համար
N 434-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.12.2012-25.11.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.03/29(442) Հոդ.290
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
07.11.2012
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 նոյեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60012413

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

7 նոյեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 434-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 43-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 15-ի «Ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 40-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կարգի 5.2 կետից հանել «Թույլտվություն ունեցող Անձին գրանցող պետական լիազորված մարմնի՝ Թույլտվություն ունեցող Անձի կանոնադրությունում կատարած փոփոխությունները (չի պահանջվում, եթե Հայտատուն ֆիզիկական անձ է) և» բառերը.

2) Կարգի 6.1 կետում «նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերը փոխարինել «իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարի վերաբերյալ տեղեկություններ» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել Կարգի N 1 հավելվածի 1-ին կետի ա) ենթակետը.

4) Կարգի N 2 հավելվածում «Թույլտվություն ստացող Անձի անվանումը (անունը, ազգանունը)» բառերից հետո լրացնել «պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան