Գլխավոր տեղեկություն
Համար
N 942-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.09.2012-13.10.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2012 թվականի N 942-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԴՈՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի խորհրդական Է. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2012 թվականի հոկտեմբերի 7-9-ը գործուղել Դոհա (Քաթարի Պետություն)` Համաշխարհային փոստային միության 25-րդ համագումարին մասնակցելու համար:

2. Գ. Բեգլարյանի, Է. Հակոբյանի և Գ. Գրիգորյանի` Դոհա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դոհա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.10.2012, N 1000-Ա 13.10.2012, N 942-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան