Գլխավոր տեղեկություն
Համար
N 1095-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.11.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2012 թվականի N 1095-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-էմիրաթական օրակարգային հարցերն Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ քննարկելու, տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստին և Բաղդադ քաղաքում կայանալիք 39-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու, ինչպես նաև Իրաքի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպելու նպատակով 2012 թվականի նոյեմբերի 4-6-ը` Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ), 2012 թվականի նոյեմբերի 6-8-ը՝ Բաղդադ (Իրաքի Հանրապետություն) և 2012 թվականի նոյեմբերի 8-9-ը՝ Էրբիլ (Իրաքի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրաքի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Ս. Մանասարյանի և Մ. Մկրտումյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրաքի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Դ. Դումանյանի, Ս. Կարապետյանի, Տ. Հարությունյանի, Լ. Շահվերդյանի՝ Իրաքի Հանրապետություն գործուղման, Հ. Աղաբաբյանի՝ Իրաքի Հանրապետություն գործուղման, ինչպես նաև թարգմանության (օրական 100.000 դրամ) հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության` Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրաքի Հանրապետություն գործուղման հետ կապված հարցերը:

6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրաքի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 9

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թ.

նոյեմբերի 9-ի N 1095-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-6-Ը ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Գևորգյան

-ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

(պատվիրակության ղեկավար)

Ս. Մանասարյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ս. Ամիրբեկյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական

Մ. Մկրտումյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

նոյեմբերի 9-ի N 1095-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-9-Ը ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Գևորգյան

-ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (պատվիրակության ղեկավար)

Դ. Դումանյան

-ՀՀ առողջապահության նախարար

Ս. Կարապետյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարար

Ս. Մանասարյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Տ. Հարությունյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Լ. Շահվերդյան

-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ս. Ամիրբեկյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական

Մ. Մկրտումյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժնի պետ

Հ. Աղաբաբյան

-թարգմանիչ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան