ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1088-Ա
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՊՈԶՆԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանին 2012 թվականի նոյեմբերի 13-15-ը գործուղել Պոզնան (Լեհաստանի Հանրապետություն)` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի և Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկայի վոյեվոդության վարչական կենտրոն Պոզնանի միջև գործնական և բարեկամական հարաբերություններ հաստատելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Շահգալդյանի և Կ. Մարգարյանի` Պոզնան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պոզնան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 8 Երևան |
|