ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1412-Ա
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում կառուցված գազատարների շահագործումն ապահովելու և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի (այդ թվում` Քոփերաթիվ Հաուզինգ Ֆաունդեյշն (Սի Էյչ Էֆ) հիմնադրամի հետ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին և 2010 թվականի օգոստոսի 20-ին կնքված համագործակցության համաձայնագրերի հիման վրա իրականացված աշխատանքների) շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 1 292 356 789 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N N 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի և Կոտայքի մարզպետներին` օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան։
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի և Կոտայքի մարզպետներին`
1) քննարկել համայնքների ղեկավարների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման N 1 հավելվածումուղղ. նշված գույքի նվիրաբերման գործընթացը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի.
2) օժանդակել սույն կետի 1-ին ենթակետում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքմանը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.
3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ օժանդակել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը։
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու համար` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով:
7. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին և 5-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 6-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 13 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1412-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)
NN |
Համայնքի անվանումը |
Գույքի անվանումը |
Ձեռքբերման (կառուցման) տարեթիվը |
Արժեքը` ընդամենը (դրամ) |
գազատար (մ) | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
Արագածոտնի մարզ |
||||
1. |
Արագածոտնի մարզի Քուչակ համայնք |
4033 |
06.08.10 |
44,884,017 |
2. |
Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնք |
4272 |
27.08.10 |
36,752,170 |
3. |
Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնք |
8636 |
03.05.10 |
99,732,222 |
4. |
Արագածոտնի մարզի Ափնա համայնք |
4138 |
12.06.10 |
32,759,235 |
5. |
Արագածոտնի մարզի Ցամաքասար համայնք |
996 |
08.10.10 |
21,206,946 |
Կոտայքի մարզ |
||||
6. |
Կոտայքի մարզի Պռոշյան համայնք |
3393 |
26.04.10 |
30,016,013 |
7. |
Կոտայքի մարզի Երզնկա համայնք |
3600 |
07.12.09 |
29,760,861 |
Շիրակի մարզ |
||||
8. |
Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնք |
4625 |
15.04.11 |
49,780,753 |
9. |
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնք |
5075 |
15.04.11 |
46,969,693 |
10. |
Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք |
2809 |
07.12.10 |
16,360,566 |
11. |
Շիրակի մարզի Լեռնակերտ համայնք |
4133 |
14.06.10 |
37,754,721 |
12. |
Շիրակի մարզի Ողջի համայնք |
9656 |
06.05.10 |
126,070,618 |
13. |
Շիրակի մարզի Մեղրաշատ համայնք |
9850 |
06.05.10 |
85,142,779 |
14. |
Շիրակի մարզի Արևշատ համայնք |
7420 |
08.06.10 |
62,471,967 |
Լոռու մարզ |
||||
15. |
Լոռու մարզի Փոքր Այրում համայնք |
1933 |
14.01.11 |
5,354,368 |
16. |
Լոռու մարզի Մեծ Այրում համայնք |
5026 |
14.01.11 |
22,930,419 |
17. |
Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սվինեց թաղամաս |
2119 |
08.10.10 |
8,747,954 |
Վայոց ձորի մարզ |
||||
18. |
Վայոց ձորի մարզի Արփի համայնք |
11428 |
19.07.11 |
124,836,085 |
19. |
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնք |
9793 |
19.07.11 |
124,083,984 |
20. |
Վայոց ձորի մարզի Փոռ համայնք |
1145 |
05.04.11 |
8,460,417 |
21. |
Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնք |
15251 |
05.04.11 |
193,240,454 |
Վայոց ձորի մարզի Վայք համայնք |
325 |
22.01.10 |
6,041,763 | |
Արարատի մարզ |
||||
22. |
Արարատի մարզի Քաղցրաշեն համայնք |
1217 |
22.01.10 |
16,136,785 |
Ընդամենը |
1,229,494,790 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1412-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)
NN |
Համայնքի անվանումը |
Գույքի անվանումը |
Ձեռքբերման (կառուցման) տարեթիվը |
Արժեքը ընդամենը |
գազատար (մ) | ||||
Արագածոտնի մարզ |
||||
1. |
Արագածոտնի մարզի Արտենի համայնք |
4443 |
10.10.07 |
41,736,604 |
2. |
Արագածոտնի մարզի Արագածավան համայնք |
3558 |
10.10.07 |
21,125,395 |
Ընդամենը |
62,861,999 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.08.2016, N 863-Ա | 27.08.2016, N 1412-Ա | |
23.10.2013, N 1142-Ա | 29.10.2013, N 1412-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|