Գլխավոր տեղեկություն
Համար
N 1049-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2012 թվականի N 1049-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 10-րդ նիստին և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից ռազմատնտեսական հարցերով աշխատանքային խմբի խորհրդակցությանը մասնակցելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 2-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ա. Բադալյանին:

3. Պատվիրակության անդամների` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Գ. Բադալյանինը, Մ. Թոռչյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Դ. Վիրաբյանինը, Ա. Բադալյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ս. Պետրոսյանինը, Լ. Ավագյանինը և Գ. Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին` պատվիրակության` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012թ. հոկտեմբերի 29
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հոկտեմբերի 29-ի N 1049-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՍՏԱՆԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ. Բադալյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի նախագահ)

(2012 թ. հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը)

Ա. Բադալյան

- ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Մ. Թոռչյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Դ. Վիրաբյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ-ի բաժնի վարիչի պարտականությունները կատարող

Ս. Պետրոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Լ. Ավագյան

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ

Գ. Մարտիրոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան