Գլխավոր տեղեկություն
Համար
N 1601-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1601-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված` «Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքը, այդ թվում` 9611.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքեր-շինությունները (որոնցից 9216.57 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, համաձայն մասնագիտական եզրակացության, 4-րդ, 5-րդ աստիճանի վթարային են և սահմանված կարգով ենթակա են քանդման) (այսուհետ` գույք) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, գ. Այգեհովիտ, 45 փող., N 1)` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Լիլիթ Արթուրի Մարդանյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AG0464671, տրված` 038-ի կողմից, 24.05.2005 թ.-ին, հասցեն` քաղ. Իջևան, Արցախյան փող., շենք 1, բն. 15):

2. Սահմանել`

1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ գնահատված արժեքը` 5238 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 5238 հազ. դրամ.

3) որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 2,07 հեկտար մակերեսով հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի, գույքին հատկացված հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 607200 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր, դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`

1) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) 2 տարում կատարել 20500 հազ. դրամի ներդրում, ընդ որում, առաջին տարում` 8000 հազ. դրամ, 2-րդ տարում` 12500 հազ. դրամ.

3) ներդրումների ավարտից հետո 1 տարվա ընթացքում առնվազն 6 ամիս ապահովել ամսական 16 աշխատատեղ` 80 հազ. դրամ միջին աշխատավարձով:

4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել մեկամսյա ժամկետում` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1601-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ  N 1

 

«ԻՋԵՎԱՆԻ ԾԽԱԽՈՏԻ ՖԵՐՄԵՆՏԱՑԻՈՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Անվանումը

Մակերեսը (քառ. մետր)

Վիճակը

1.

Վարչական շենք

369.15

անբավարար,
վնասվածության մակարդակը`
3-րդ աստիճանի, ենթակա է վերականգնման

2.

Պահակատուն

9.36

բավարար

3.

Գործարան

6854.9

խիստ անբավարար, վնասվածության մակարդակը` 4-րդ աստիճանի, ենթակա է քանդման

4.

Էլ. ենթակայան

34.05

անբավարար, վնասվածության մակարդակը`
4-րդ աստիճանի

5.

Կաթսայատուն

340.07

խիստ անբավարար, վթարային, վնասվածության մակարդակը` 4-5-րդ աստիճանի, ենթակա է քանդման

6.

պահեստ

193.83

վթարավտանգ, վնասվածության մակարդակը`
4-5-րդ աստիճանի, ենթակա է քանդման

7.

պահեստ

1767.62

անբավարար, վնասվածության մակարդակը`
4-5-րդ աստիճանի, ենթակա է քանդման

8.

էլ. ենթակայան

16.12

անբավարար, ենթակա է վերականգնման

9.

Պոմպակայան

26.1

անբավարար, վնասվածության մակարդակը`
4-րդ աստիճանի, ենթակա է քանդման

Ընդամենը

9611.2  

 

Ց Ա Ն Կ  N 2

 

«ԻՋԵՎԱՆԻ ԾԽԱԽՈՏԻ ՖԵՐՄԵՆՏԱՑԻՈՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ)

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Թողարկման տարեթիվը

Վիճակը

1.

Տյուկ տոնգո

2

1982 թ.

ապակոմպլեկտավորված

2.

Ցիկլոն (օդափոխիչ)

2

1982 թ.

ապակոմպլեկտավորված

3.

Ավտոմեքենայի կշեռք 10 տոն.

1

1983 թ.

բավարար

4.

Ցիստեռն 10 տոն.

1

1979 թ.

Փորձարկման կարիք ունի:

5.

Հաստոց CT-K

1

1977 թ.

ապակոմպլեկտավորված

6.

Արտեզյան պոմպ

1

1988 թ.

ապակոմպլեկտավորված

7.

Թվային կշեռք

2

1983 թ.

ապակոմպլեկտավորված

8.

Պարիսպ (ցանկապատ)

1

1964 թ.

քանդված

9.

Ռեզերվուար հոր

1

1975 թ.

փորձարկման ենթակա

Ընդամենը

12

   

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան