Գլխավոր տեղեկություն
Համար
N 260-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.01.2013-05.04.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.06/21(393) Հոդ.410
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2005 թվականի N 260-Ն

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 14
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 10-ի N 260-Ն որոշման

Կ Ա Ր Գ


ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ  ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

2. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

Սույն կարգի իմաստով «ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքավորման կարգաբերում» բառակապակցությունը նշանակում է սարքի մոնտաժումից հետո նրա աշխատանքային բնութագրերի համապատասխանեցում նախագծի հետ: Ռադիոակտիվ նյութեր պարունակող չափիչ սարքի ստուգաճշտումը (կալիբրավորում) կարգաբերման գործընթացի մի մասն է:

(2-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

3. Սույն կարգի դրույթները տարածվում են կարգավորող հսկողությունից ազատման մակարդակներին (այսուհետ` ազատման մակարդակ) հավասար կամ դրանք գերազանցող ճառագայթային բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման վրա:

Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ազատման մակարդակները սահմանվում են ճառագայթային անվտանգության նորմերով:

(3-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

4. Ազատման մակարդակներից ցածր ճառագայթային բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման համար լիցենզիա չի պահանջվում:

(4-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ են նախատեսվում մոնտաժել և կարգաբերել.

բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ են նախատեսվում մոնտաժել և կարգաբերել:

(5-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 18.03.11 N 249-Ն,  լրաց. 27.12.12 N 1677-Ն)

 6. Հայտին կից` կարգավորող մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման համար նախատեսված սարքավորումների անձնագիրը, սերտիֆիկատը.

դ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման համար նախատեսված օբյեկտի բնութագիրը (նախագիծը).

ե) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման ճառագայթային անվտանգության ապահովման ծրագիրը.

զ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման որակի ապահովման ծրագրերը.

է) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման ժամանակ հնարավոր ճառագայթային վթարների դեպքում հակազդման գործողությունների մասին հրահանգները.

ը) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերում իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

թ) սույն կետի «դ», «ե», «զ» ենթակետերում նշված փաստաթղթերի մասին փորձագիտական եզրակացությունը:

(6-րդ կետը փոփ. 29.05.09 N 602-Ն, 18.03.11 N 249-Ն, 28.04.11 N 636-Ն)

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

7. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` հայտը մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում:

(7-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

8. Կարգավորող մարմինը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով կարող է անցկացնել ստուգում:

(8-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

9. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) հայտատուի իրավունքը` զբաղվելու հայտավորված գործունեության տեսակով.

գ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման համար նախատեսված սարքավորումների և օբյեկտի աշխատանքային ու վթարային հրահանգների համապատասխանությունն անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին.

դ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման հետ կապված գործունեություն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումն ու ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների իմացությունը:

(9-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

10. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին ներկայացված հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

(10-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

11. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

(11-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

 12. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե առկա է կարգավորող մարմնի եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

(12-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

13. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիան վերաձևակերպվում է կամ գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(13-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` կարգավորող մարմնի կողմից:

 (14-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան

 

Ձև

 

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե


Հ Ա Յ Տ _ _ _ _

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)


 

 

1. Հայտատու _____________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,  պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

______________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, անունը, հայրանունը)

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը _________________________________
_______________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը _____________________________________
_______________________________________________________________
4. Ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ են նախատեսվում մոնտաժել և կարգաբերել _____________________________________
_______________________________________________________________
5. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ` ___________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը կամ

ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)


_____ __________ 200  թ.

(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 18.03.11 N 249-Ն,  լրաց. 27.12.12 N 1677-Ն)

(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 18.03.11 N 249-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն)




 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 10-ի N 260-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ 
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը
________________________________________________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
________________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

 

Կոմիտեի նախագահ_________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն, 18.03.11 N 249-Ն)
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան