ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2012 թվականի N 1010-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 896-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի «Ա. Պողոսյանին և Ս. Ադամյանին Տաշքենդ գործուղելու մասին» N 896-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «վարչության պետ Ա. Պողոսյանին» բառերը փոխարինել «վարչության միջազգային հարկային հարաբերությունների բաժնի պետ Ն. Ավետիսյանին» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «Ա. Պողոսյանի» բառերը փոխարինել «Ն. Ավետիսյանի» բառերով.
3) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`» բառերով, իսկ «Ա. Պողոսյանի`» բառերը` «Ս. Ադամյանի`» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 17 Երևան |